https://arm.sputniknews.ru/20250831/vishapn-u-pighy-petq-e-miavvorven-mvodin-zhamanel-e-chzhh-ev-handipel-si-tsinpini-het-92947357.html
«Վիշապն ու փիղը պետք է միավորվեն»․ Մոդին ժամանել է ՉԺՀ և հանդիպել Սի Ծինփինի հետ
«Վիշապն ու փիղը պետք է միավորվեն»․ Մոդին ժամանել է ՉԺՀ և հանդիպել Սի Ծինփինի հետ
Sputnik Արմենիա
Հնդկաստանի վարչապետը 2019 թվականից ի վեր առաջին անգամ է ժամանել Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին: 31.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-31T12:03+0400
2025-08-31T12:03+0400
2025-08-31T12:04+0400
հնդկաստան
չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
նարենդրա մոդի
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1f/92945747_0:0:1280:721_1920x0_80_0_0_1a99de3381b0b8aef657b756e1947fea.jpg
Հնդկաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Չինաստանի հետ` հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա։ Այս մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը:Կազմակերպության պատմության մեջ խոշորագույն ՇՀԿ գագաթաժողովն անցկացվում է Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, դրան մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հնդկաստանի վարչապետը 2019 թվականից ի վեր առաջին անգամ է ժամանել Չինաստան։Հայաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են տարածել. ինչ կետեր է պարունակում այնՄոդին հիշեցրել է, որ անցյալ տարի Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում ՉԺՀ առաջնորդի հետ շատ արդյունավետ բանակցություններ է վարել, որոնք դրական ուղղություն են տվել երկկողմ հարաբերություններին:Իր հերթին Սի Ծինփինը հայտարարել է, որ բարեկամներ լինելը ճիշտ ընտրություն է երկու երկրների համար:Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, ՇՀԿ գագաթնաժողովի կենտրոնական սյուժեն կդառնա Չինաստանի և Հնդկաստանի մերձեցման շարունակությունը:Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2020 թվականի մայիսին սահմանային Լադակխ շրջանում տեղի ունեցած մի շարք բախումներից հետո, այնուհետև կողմերն ուժեղացրել էին ռազմական ներկայությունը տարածաշրջանում: 2021 թվականի փետրվարին տարածաշրջան տեղափոխված զորքերի մեծ մասը հետ քաշվեց, կողմերը շարունակեցին բանակցությունները։ 2022 թվականի սեպտեմբերի սկզբին երկրները սահմանին զորքերի հետքաշման նոր փուլ են անցկացրել, սակայն ոչ բոլոր հարցերն են լուծվել։2024 թվականին Ռուսաստանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Մոդին և Սի Ծինփինը գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին երկկողմ հանդիպումն են անցկացրել, որի արդյունքում պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունների կարգավորման, մասնավորապես՝ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման ուղղությամբ, որը դադարեցվել էր COVID-19 համավարակից և սահմանային բախումներից հետո։Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան
հնդկաստան
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Премьер Индии прилетел в Китай впервые с 2019 года
Sputnik Արմենիա
Премьер Индии прилетел в Китай впервые с 2019 года
2025-08-31T12:03+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1f/92945747_181:0:1186:754_1920x0_80_0_0_8550660c7d6c433cbc5548a8d1ab848f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), նարենդրա մոդի, տեսանյութեր, видео
հնդկաստան, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), նարենդրա մոդի, տեսանյութեր, видео
«Վիշապն ու փիղը պետք է միավորվեն»․ Մոդին ժամանել է ՉԺՀ և հանդիպել Սի Ծինփինի հետ
12:03 31.08.2025 (Թարմացված է: 12:04 31.08.2025) Հնդկաստանի վարչապետը 2019 թվականից ի վեր առաջին անգամ է ժամանել Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին:
Հնդկաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Չինաստանի հետ` հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա։ Այս մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը:
Կազմակերպության պատմության մեջ խոշորագույն ՇՀԿ գագաթաժողովն անցկացվում է Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, դրան մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հնդկաստանի վարչապետը 2019 թվականից ի վեր առաջին անգամ է ժամանել Չինաստան։
Մոդին հիշեցրել է, որ անցյալ տարի Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում ՉԺՀ առաջնորդի հետ շատ արդյունավետ բանակցություններ է վարել, որոնք դրական ուղղություն են տվել երկկողմ հարաբերություններին:
Իր հերթին Սի Ծինփինը հայտարարել է, որ բարեկամներ լինելը ճիշտ ընտրություն է երկու երկրների համար:
«Պետք է լինել գործընկերներ, որոնք նպաստում են միմյանց հաջողությանը, որպեսզի վիշապն ու փիղը միավորվեն»,- ասել է Չինաստանի առաջնորդը:
Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, ՇՀԿ գագաթնաժողովի կենտրոնական սյուժեն կդառնա Չինաստանի և Հնդկաստանի մերձեցման շարունակությունը:
Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2020 թվականի մայիսին սահմանային Լադակխ շրջանում տեղի ունեցած մի շարք բախումներից հետո, այնուհետև կողմերն ուժեղացրել էին ռազմական ներկայությունը տարածաշրջանում: 2021 թվականի փետրվարին տարածաշրջան տեղափոխված զորքերի մեծ մասը հետ քաշվեց, կողմերը շարունակեցին բանակցությունները։ 2022 թվականի սեպտեմբերի սկզբին երկրները սահմանին զորքերի հետքաշման նոր փուլ են անցկացրել, սակայն ոչ բոլոր հարցերն են լուծվել։
2024 թվականին Ռուսաստանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Մոդին և Սի Ծինփինը գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին երկկողմ հանդիպումն են անցկացրել, որի արդյունքում պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունների կարգավորման, մասնավորապես՝ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման ուղղությամբ, որը դադարեցվել էր COVID-19 համավարակից և սահմանային բախումներից հետո։