https://arm.sputniknews.ru/20250828/nvoan-haghtec-slvoveniaji-chempivonin-ev-durs-ekav-kvonferencianeri-ligaji-himnakan-pul-92864983.html
«Նոան» հաղթեց Սլովենիայի չեմպիոնին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ
«Նոան» հաղթեց Սլովենիայի չեմպիոնին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ
Sputnik Արմենիա
Հայաստանի չեմպիոնը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հանդես գալու իրավունքը։ 28.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-28T21:57+0400
2025-08-28T21:57+0400
2025-08-28T22:14+0400
հայաստան
«նոա» ֆուտբոլային ակումբ
կոնֆերենցիաների լիգա
ֆուտբոլ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92862180_0:52:512:340_1920x0_80_0_0_1ebd512cbd5bffcdd471c253e73ec111.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Նոան» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային» և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ։Առաջին խաղում խոշոր հաշվով պարտվելուց հետո սպասելի էր, որ «Օլիմպիան» փորձելու է գրոհել, որովհետև Սլովենիայի չեմպիոնը կորցնելու ոչինչ չուներ։Խաղի սկզբում հենց այդպես էլ եղավ։ «Օլիմպիան» ավելի շատ էր գրոհում, բայց պակաս վտանգավոր չէին նաև «Նոայի» գրոհները։Հանդիպման 17-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ դարձավ Էլդեր Ֆերեյրան, ևս երկու րոպե հետո Մաթեուս Այասը կրկնապատկեց երևանյան ակումբի առավելությունը։Երկրորդ խաղակեսն ընթանում էր անհամեմատ հանգիստ տեմպով։ «Նոան» շատ չէր գրոհում, իսկ «Օլիմպիայի» գրոհներն արդյունավետ չէին, մինչև մեր դարպասապահ Օգնեն Չանչարևիչը չխախտեց կանոնները։ Նշանակված 11–մետրանոցը անվրեպ իրացրեց Անտոնիո Մարինը։ Իսկ խաղի 75-րդ րոպեին Օգնեն Չանչարևիչի «օգնությամբ» հյուրերը խփեցին նաև պատասխան երկրորդ գոլը։«Նոան» կորցրեց իր առավելությունը, բայց քիչ անց Հովհաննես Հարությունյանի գոլի շնորհիվ կրկին առաջ անցավ հաշվում։Խաղն ավարտվեց 3։2 հաշվով։ Դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 7։3` հօգուտ «Նոայի»։Հայաստանի չեմպիոնը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հանդես գալու իրավունքը։Արթուր Դալալոյանն առանց դրոշի հանդես չի գա միջազգային ասպարեզում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92862180_0:78:512:462_1920x0_80_0_0_2b180cb8cfc914e19379b4bb2aa6dc39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «նոա» ֆուտբոլային ակումբ, կոնֆերենցիաների լիգա, ֆուտբոլ, սպորտ
հայաստան, «նոա» ֆուտբոլային ակումբ, կոնֆերենցիաների լիգա, ֆուտբոլ, սպորտ
«Նոան» հաղթեց Սլովենիայի չեմպիոնին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ
21:57 28.08.2025 (Թարմացված է: 22:14 28.08.2025) Հայաստանի չեմպիոնը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հանդես գալու իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Նոան» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային» և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ։
Առաջին խաղում խոշոր հաշվով
պարտվելուց հետո սպասելի էր, որ «Օլիմպիան» փորձելու է գրոհել, որովհետև Սլովենիայի չեմպիոնը կորցնելու ոչինչ չուներ։
Խաղի սկզբում հենց այդպես էլ եղավ։ «Օլիմպիան» ավելի շատ էր գրոհում, բայց պակաս վտանգավոր չէին նաև «Նոայի» գրոհները։
Հանդիպման 17-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ դարձավ Էլդեր Ֆերեյրան, ևս երկու րոպե հետո Մաթեուս Այասը կրկնապատկեց երևանյան ակումբի առավելությունը։
Երկրորդ խաղակեսն ընթանում էր անհամեմատ հանգիստ տեմպով։ «Նոան» շատ չէր գրոհում, իսկ «Օլիմպիայի» գրոհներն արդյունավետ չէին, մինչև մեր դարպասապահ Օգնեն Չանչարևիչը չխախտեց կանոնները։ Նշանակված 11–մետրանոցը անվրեպ իրացրեց Անտոնիո Մարինը։ Իսկ խաղի 75-րդ րոպեին Օգնեն Չանչարևիչի «օգնությամբ» հյուրերը խփեցին նաև պատասխան երկրորդ գոլը։
«Նոան» կորցրեց իր առավելությունը, բայց քիչ անց Հովհաննես Հարությունյանի գոլի շնորհիվ կրկին առաջ անցավ հաշվում։
Խաղն ավարտվեց 3։2 հաշվով։ Դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 7։3` հօգուտ «Նոայի»։
Հայաստանի չեմպիոնը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հանդես գալու իրավունքը։