https://arm.sputniknews.ru/20250828/tehrany-patshatsh-kerpvov-kardzaganqi-irani-ag-nakharary-pataskhanel-e-evraerjakin-92854589.html
Թեհրանը պատշաճ կերպով կարձագանքի. Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է «եվրաեռյակին»
Թեհրանը պատշաճ կերպով կարձագանքի. Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է «եվրաեռյակին»
Sputnik Արմենիա
Աբբաս Արաղչին հույս ունի, որ «եվրաեռյակը» մոտ ժամանակներս կշտկի պատ. ժամիջոցները վերականգնելու իր սխալ քայլը: 28.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-28T19:10+0400
2025-08-28T19:10+0400
2025-08-28T19:12+0400
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային պայմանագիր
միջուկային զենք
եվրոպա
ամն
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:154:2875:1771_1920x0_80_0_0_08656c796cabb7c6f1b644df1a867af1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատշաճ կերպով կարձագանքի Իսլամական Հանրապետության դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմ գործարկելու վերաբերյալ «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) որոշմանը: Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Արաղչիի պաշտոնական տելեգրամյան ալիքում։Ավելի վաղ «եվրաեռյակի» ԱԳ նախարարները Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հայտնել էին, որ պատրաստակամ են 30 օրվա ընթացքում լուծել պատժամիջոցների վերականգնման հետ կապված հարցը։Դրա հետ մեկտեղ, Աբբաս Արաղչին հույս է հայտնել, որ «եվրաեռյակը» մոտ ժամանակներս կշտկի պատժամիջոցների վերականգնման իր սխալ քայլը:Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ «եվրաեռյակի» երկրները կարող են օգոստոսի 28-ին Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթաց նախաձեռնել, քանի որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հաջողություն չի գրանցվել: Գործակալության տվյալներով՝ «եվրաեռյակն» առաջիկայում պատրաստվում է իր որոշման մասին գրավոր տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:Իրանի ֆինանսական, բանկային, էներգետիկ և պաշտպանական ոլորտների դեմ պատժամիջոցները կվերականգնվեն «եվրաեռյակի» հայտարարությունից 30 օր անց:Նշենք, որ ԱՄՆ-ն և «եվրաեռյակի» երկրներն ավելի վաղ պայմանավորվել էին օգոստոսի վերջը համարել միջուկային գործարքի կնքման վերջնաժամկետ: Թեհրանը սպառնացել է դուրս գալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե վերականգնվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, որոնք հանվել են 2015 թվականի պայմանավորվածությունների հիման վրա:Իրանն ուսումնասիրում է միջուկային գործարքի մասին բանաձևի երկարաձգման նախագիծը. ԱԳՆ
իրանի իսլամական հանրապետություն
եվրոպա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:0:2441:1831_1920x0_80_0_0_736042dd14bde79cce80a12eb6120a39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, եվրոպա, ամն, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, եվրոպա, ամն, աբբաս արաղչի
Թեհրանը պատշաճ կերպով կարձագանքի. Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է «եվրաեռյակին»
19:10 28.08.2025 (Թարմացված է: 19:12 28.08.2025) Աբբաս Արաղչին հույս ունի, որ «եվրաեռյակը» մոտ ժամանակներս կշտկի պատ. ժամիջոցները վերականգնելու իր սխալ քայլը:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատշաճ կերպով կարձագանքի Իսլամական Հանրապետության դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմ գործարկելու վերաբերյալ «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) որոշմանը: Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Արաղչիի պաշտոնական տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ «եվրաեռյակի» ԱԳ նախարարները Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հայտնել էին, որ պատրաստակամ են 30 օրվա ընթացքում լուծել պատժամիջոցների վերականգնման հետ կապված հարցը։
«Մեր երկրի արտգործնախարարն այդ հարցի վերաբերյալ «եվրաեռյակի» գործողություններն անվանել է անհիմն, անօրինական և որևէ իրավական հիմքից զուրկ։ Հիշեցնելով միջուկային հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու Իրանի պատասխանատու և բարեխիղճ մոտեցման մասին՝ նախարարը պարզաբանել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատշաճ կերպով կարձագանքի «եվրաեռյակի» այս անօրինական և չհիմնավորված գործողություններին՝ իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու և ապահովելու նպատակով», - ասված է հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ, Աբբաս Արաղչին հույս է հայտնել, որ «եվրաեռյակը» մոտ ժամանակներս կշտկի պատժամիջոցների վերականգնման իր սխալ քայլը:
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ «եվրաեռյակի» երկրները կարող են օգոստոսի 28-ին Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթաց նախաձեռնել, քանի որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հաջողություն չի գրանցվել: Գործակալության տվյալներով՝ «եվրաեռյակն» առաջիկայում պատրաստվում է իր որոշման մասին գրավոր տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Իրանի ֆինանսական, բանկային, էներգետիկ և պաշտպանական ոլորտների դեմ պատժամիջոցները կվերականգնվեն «եվրաեռյակի» հայտարարությունից 30 օր անց:
Նշենք, որ ԱՄՆ-ն և «եվրաեռյակի» երկրներն ավելի վաղ պայմանավորվել էին օգոստոսի վերջը համարել միջուկային գործարքի կնքման վերջնաժամկետ: Թեհրանը սպառնացել է դուրս գալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե վերականգնվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, որոնք հանվել են 2015 թվականի պայմանավորվածությունների հիման վրա: