00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը և Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է նաև Հարավային Կովկասի թեման

© Sputnik / Сергей БобылевՎլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը
Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Իրանի նախագահները համաձայնել են հանդիպում ունենալ Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի զարգացումներին վերաբերող հարցեր։
Պուտինը Փեզեշքիանին տեղեկացրել է Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հիմնական արդյունքների մասին։
Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է Անդրկովկասում փոխգործակցության թեման
Իր հերթին Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերին։
Նախագահները պայմանավորվել են հանդիպում ունենալ Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել նաև այս տարվա մայիսին և հունիսին։ Այդ ժամանակ քննարկվել են միջպետական համագործակցության զարգացման հարցեր և մի շարք այլ թեմաներ։
Լրահոս
0