https://arm.sputniknews.ru/20250824/qristvoneakan-arzheqnery-tsaghrvogh-ergchuhin-hajastan-e-galis-svoccancerum-bvoghvoqi-aliq-e-92674580.html
Քրիստոնեական արժեքները ծաղրող երգչուհին Հայաստան է գալիս․ սոցցանցերում բողոքի ալիք է
Քրիստոնեական արժեքները ծաղրող երգչուհին Հայաստան է գալիս․ սոցցանցերում բողոքի ալիք է
Sputnik Արմենիա
Բազմաթիվ օգտատերեր պահանջում են չեղարկել երգչուհու ելույթը՝ դա համարելով վիրավորանք քրիստոնեական հավատքի հանդեպ։ 24.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-24T11:44+0400
2025-08-24T11:44+0400
2025-08-24T11:44+0400
երգչուհի
քրիստոնեություն
հայաստան
«կոկա-կոլա»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/18/92674972_4:0:1280:718_1920x0_80_0_0_bcc1a3ee089047f58cb19d3f4d3af9c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզան հրավիրվել է հանդես գալու օգոստոսի 30-ին Հայաստանում նախատեսված «Կոկա կոլա ֆեստին»։ Արդեն մի քանի օր է՝ այս լուրը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, մի շարք օգտատերեր, բլոգերներ գրառումներ են կատարել՝ պահանջելով փառատոնի կազմակերպիչներից չեղարկել երգչուհու ելույթը։ Նրանց վրդովեցրել է այն, որ իր «Մեսիա» երգի (ու ոչ միայն) տեսահոլովակում երգչուհին բացահայտ ծաղրում է քրիստոնեական արժեքները։Մասնավորաբար, տեսարաններից մեկում նա պառկած է խաչի տեսքով անկողնու վրա և կրքոտ, բաց տեսարաններով պարում է։ Մեկ այլ տեսարանում կանգնած է խնկաման հիշեցնող հարթակի վրա, որից խաչ է կախված։ Տեսահոլովակի վերջում բեմադրված է «Խորհրդավոր ընթրիքը», որտեղ Սևդալիզան Մարիամ Մագդաղենացու կերպարով է և նստում է իբրև թե Հիսուս Քրիստոսի ոտքերին։Օգտատերերի գրառումներին արձագանքել են փառատոնի կազմակերպիչները՝ նշելով, որ աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։Հավելենք, որ ըստ համացանցում հրապարակված տեղեկատվության՝ 38-ամյա Սևդալիզան ունի իրանական, ադրբեջանական և ռուսական արմատներ, ծնվել է Թեհրանում, սակայն 5 տարեկանից ընտանիքի հետ ապրում է Նիդեռլանդներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/18/92674972_176:0:1133:718_1920x0_80_0_0_f5e494ec461ffd6ef51baa07b5079cf2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երգչուհի, քրիստոնեություն, հայաստան, «կոկա-կոլա»
երգչուհի, քրիստոնեություն, հայաստան, «կոկա-կոլա»
Քրիստոնեական արժեքները ծաղրող երգչուհին Հայաստան է գալիս․ սոցցանցերում բողոքի ալիք է
Բազմաթիվ օգտատերեր պահանջում են չեղարկել երգչուհու ելույթը՝ դա համարելով վիրավորանք քրիստոնեական հավատքի հանդեպ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզան հրավիրվել է հանդես գալու օգոստոսի 30-ին Հայաստանում նախատեսված «Կոկա կոլա ֆեստին»։ Արդեն մի քանի օր է՝ այս լուրը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, մի շարք օգտատերեր, բլոգերներ գրառումներ են կատարել՝ պահանջելով փառատոնի կազմակերպիչներից չեղարկել երգչուհու ելույթը։ Նրանց վրդովեցրել է այն, որ իր «Մեսիա» երգի (ու ոչ միայն) տեսահոլովակում երգչուհին բացահայտ ծաղրում է քրիստոնեական արժեքները։
Մասնավորաբար, տեսարաններից մեկում նա պառկած է խաչի տեսքով անկողնու վրա և կրքոտ, բաց տեսարաններով պարում է։ Մեկ այլ տեսարանում կանգնած է խնկաման հիշեցնող հարթակի վրա, որից խաչ է կախված։ Տեսահոլովակի վերջում բեմադրված է «Խորհրդավոր ընթրիքը», որտեղ Սևդալիզան Մարիամ Մագդաղենացու կերպարով է և նստում է իբրև թե Հիսուս Քրիստոսի ոտքերին։
Օգտատերերի գրառումներին արձագանքել են փառատոնի կազմակերպիչները՝
նշելով, որ աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
«Մենք լսում և ընդունում ենք Սևդալիզայի շուրջ հնչող կարծիքներն ու մտահոգությունները։ Մեր թիմն ակտիվորեն համագործակցում է գործընկերների հետ՝ վերանայելով իրավիճակը, և շատ շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- նշված է փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Հավելենք, որ ըստ համացանցում հրապարակված տեղեկատվության՝ 38-ամյա Սևդալիզան ունի իրանական, ադրբեջանական և ռուսական արմատներ, ծնվել է Թեհրանում, սակայն 5 տարեկանից ընտանիքի հետ ապրում է Նիդեռլանդներում։