00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզեցումների պատրաստ ենք 5 սկզբունքի հիման վրա․ Փաշինյանը՝ «Թրամփի ուղու» մասին

© Photo : official site of the Prime Minister of RAԻլհամ Ալիևը, Դոնալդ Թրամփն ու Նիկոլ Փաշինյանը
Իլհամ Ալիևը, Դոնալդ Թրամփն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2025
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով՝ ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է, այլ կառավարելու է ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Հայաստանը պատրաստ է սահմանային անցման կետերում ցանկացած պարզեցումների, որոնք տեղավորվում են հաստատված 5 սկզբունքների մեջ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի կողմից հայտարարվող պարզեցված գործընթացը ինչին է վերաբերում։
«Պարզեցումների գնալու ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ սահմանային և մաքսային հսկողության այն ձևերը, որոնք ծանոթ են նախորդ տասնամյակներից, աշխարհի զարգացած երկրներում այլ գոյություն չունեն։ Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագրերը, թվային տեխնոլոգիաների զարգացումը թույլ են տալիս առաջնորդվել այլ ընթացակարգերով։
«Այն ձևերը, որ պետք է մարդկանց ձեռ տալ, շոշափել և այլն և այդպես շարունակ, այդ ձևերը բոլոր երկրներում և Հայաստանի բոլոր սահմաններում 5, 10, 15 տարի հետո չեն լինելու»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին, ըստ Փաշինյանի, ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է, այլ կառավարելու է ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0