https://arm.sputniknews.ru/20250820/amenamets-sutn-e-te-arcakhy-chmvoranalvov-vnasum-enq-hhin-arcakhi-patgamavvor-92571468.html
Ամենամեծ սուտն է, թե Արցախը չմոռանալով՝ վնասում ենք ՀՀ–ին. Արցախի պատգամավոր
Ամենամեծ սուտն է, թե Արցախը չմոռանալով՝ վնասում ենք ՀՀ–ին. Արցախի պատգամավոր
Sputnik Արմենիա
Մեաքսե Հակոբյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը սպառնացել է այն անձանց, ովքեր չեն լռում ու մոռանում Արցախը։ 20.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-20T15:05+0400
2025-08-20T15:05+0400
2025-08-20T15:05+0400
մետաքսե հակոբյան
արցախ
լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81633028_0:84:1600:984_1920x0_80_0_0_9c31116f2d9ac92d06f586a8e8756de4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձը վաշինգտոնյան գործընթացի հետ կապված, ընդամենը երկու մարդու որոշում է՝ Բաքվի բռնապետ Ալիևի և Փաշինյանի։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ երկուսով որոշել են արցախահայերի իրավունքների սահմանները։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում ասել էր, թե առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ։«Այն, ինչի մասին մենք խոսում ենք արդեն երկու տարի, մեր բնական իրավունքն է, որը միջազգային իրավունք է, և որը որևէ մեկը չի կարող փակել ու մեր փոխարեն որոշել։ Փաշինյանի ասածը հերթական կեղծ թեզն է, որով վերջին 7 տարին պահում է իշխանությունը՝ մոլորության մեջ գցելով ժողովրդին»,– ասաց նա։ Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանի ուղերձում կարմիր թելով սպառնալիք էր հնչում այն մարդկանց հասցեին, որոնք չեն ցանկանում լռել ու հրաժարվել Արցախից։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երկու երկրների արտգործնախարարները նաև համատեղ ուղերձ են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները լուծարելու վերաբերյալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81633028_89:0:1512:1067_1920x0_80_0_0_325d9c4700bfb0578b4637d2e34a1482.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետաքսե հակոբյան, արցախ, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան
մետաքսե հակոբյան, արցախ, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան
Ամենամեծ սուտն է, թե Արցախը չմոռանալով՝ վնասում ենք ՀՀ–ին. Արցախի պատգամավոր
Մեաքսե Հակոբյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը սպառնացել է այն անձանց, ովքեր չեն լռում ու մոռանում Արցախը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձը վաշինգտոնյան գործընթացի հետ կապված, ընդամենը երկու մարդու որոշում է՝ Բաքվի բռնապետ Ալիևի և Փաշինյանի։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ երկուսով որոշել են արցախահայերի իրավունքների սահմանները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ժողովրդին հղած իր
ուղերձում ասել էր, թե առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ։
«Այն, ինչի մասին մենք խոսում ենք արդեն երկու տարի, մեր բնական իրավունքն է, որը միջազգային իրավունք է, և որը որևէ մեկը չի կարող փակել ու մեր փոխարեն որոշել։ Փաշինյանի ասածը հերթական կեղծ թեզն է, որով վերջին 7 տարին պահում է իշխանությունը՝ մոլորության մեջ գցելով ժողովրդին»,– ասաց նա։
Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանի ուղերձում կարմիր թելով սպառնալիք էր հնչում այն մարդկանց հասցեին, որոնք չեն ցանկանում լռել ու հրաժարվել Արցախից։
«Կարծես ուղիղ սպառնալիք հնչեց, որ ով կխոսի, նախ կհետապնդվի, երկրորդն էլ վնաս կտա ՀՀ–ին։ Սա ամենամեծ կեղծիքն ու սուտն է, որովհետև իմ իրավունքի հետևից գնալը չի կարող վնասել ՀՀ–ին։ Եթե ունենայինք հայրենիքի, այդ թվում՝ ՀՀ–ի մասին մտածող իշխանություն, ապա առաջին հերթին կխոսեր ցեղասպանությունից մազապուրծ եղած, բռնի տեղահանված 150 հազար հայերի մասին»,– ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։ Երկու երկրների արտգործնախարարները նաև համատեղ ուղերձ են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները լուծարելու վերաբերյալ։