https://arm.sputniknews.ru/20250820/dzerbakalvel-e-azh-nakhkin-patgamavvor-vardan-vardanjany-92570571.html
Ձերբակալվել է նախկին նախարար Վարդան Վարդանյանը
Ձերբակալվել է նախկին նախարար Վարդան Վարդանյանը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Ձերբակալվել է նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Վարդանյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի... 20.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-20T14:43+0400
2025-08-20T14:43+0400
2025-08-20T14:51+0400
ձերբակալություն
պաշտոնյա
նախարար
պատգամավոր
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92570640_0:0:1200:675_1920x0_80_0_0_bfcab091c3406ef54689ec30d4f41ab0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Ձերբակալվել է նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Վարդանյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։«Քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է 2 անձ, այդ թվում նաև նախին պաշտոնատար անձ»,– հայտնեցին կոմիտեից։Վարդան Վարդանյանը 2003-2004թթ. եղել է Կոտայքի մարզպետի խորհրդականը։ 2004-2007թթ. զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը, ապա 2007-2012թթ.եղել ՀՀ քաղաքաշինության նախարար։ 2012-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ: 2017-2018թթ.՝ «Վ.Վ.Վ. գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն:2015 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալն էր: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով (2011թ.): Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92570640_192:0:1092:675_1920x0_80_0_0_f611d87bc40c760ca21869b4131f59e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, պաշտոնյա, նախարար, պատգամավոր, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ձերբակալություն, պաշտոնյա, նախարար, պատգամավոր, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Ձերբակալվել է նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Վարդանյանը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է 2 անձ, այդ թվում նաև նախին պաշտոնատար անձ»,– հայտնեցին կոմիտեից։
Վարդան Վարդանյանը 2003-2004թթ. եղել է Կոտայքի մարզպետի խորհրդականը։ 2004-2007թթ. զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը, ապա 2007-2012թթ.եղել ՀՀ քաղաքաշինության նախարար։ 2012-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ: 2017-2018թթ.՝ «Վ.Վ.Վ. գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն:
2015 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալն էր: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով (2011թ.): Ամուսնացած է, ունի երեք զավակ: