00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ․ Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAԻլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ում
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ում - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն արցախահայերի վերադարձն անիրատեսական է համարում, իսկ փախստականների վերադարձի մասին երկկողմանի զրույցները` վտանգավոր։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ։ Ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հնչող քննադատություններին, թե Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրված տեքստով փակվում է Արցախի հարցը։
«Պիտի հիշեցնեմ, որ դեռևս 2025թ․ մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել ԱԺ բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել եմ ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այդ տրամաբանությանը, կոչ եմ արել հեղափոխություն անել։ Ժողովուրդը, այսինքն` դուք` սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղյան հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Արցախի հարցը տարիներ շարունակ որոշ ուժեր պարզապես օգտագործել են որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար։
Ինչ վերաբերում է արցախահայերի վերադարձին, ՀՀ վարչապետը նշեց, որ դա իրատեսական չի համարում։
«Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի մասին պատկերացումներն իրատեսական չեմ համարում։ Հայաստանում և Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վնասող գործիք»,- հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ այդ փորձերը փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջև դառնալու են լարվածության մի նոր աղբյուր։ Նա նշեց, որ իր տեսակետը հայտնել է նաև պաշտոնական Բաքվին։
Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին Փաշինյանի պատկերացումն այն է, որ նրանք պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, ստեղծագործեն որպես ՀՀ լիիրավ քաղաքացիներ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0