https://arm.sputniknews.ru/20250816/ashkharhn-aveli-anvtang-e-qani-der-ka-erkkhvosutjun-rdi-ev-amni-mijev-sijartvo-92439431.html
Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ կա երկխոսություն ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև. Սիյարտո
Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ կա երկխոսություն ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև. Սիյարտո
Sputnik Արմենիա
Հունգարիայի ԱԳ նախարարի կարծիքով` Ալյասկայի գագաթաժողովն ապացուցեց, որ ուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների սեղանի շուրջ: 16.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-16T13:07+0400
2025-08-16T13:07+0400
2025-08-16T13:07+0400
պետեր սիյարտո
ամն
ռուսաստան
բանակցություն
հունգարիա
խաղաղություն
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0a/80458435_0:112:1600:1012_1920x0_80_0_0_9ede5d33419b78ea6e9957b8c6ddccd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում, աշխարհն ավելի անվտանգ է։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն այս բովանդակությամբ գրառում է արել սոցցանցում։Նրա խոսքով՝ գագաթնաժողովը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների սեղանի շուրջ:«Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների, երկխոսության և դիվանագիտական ուղիները բաց պահելու միջոցով։ Մենք՝ հունգարացիներս, պաշտպանում ենք այդ դիրքորոշումն արդեն երեքուկես տարի՝ հանդես գալով Բրյուսելի և եվրոպացի ռազմատենչ քաղաքական գործիչների դեմ», - նշել է Սիյարտոն։Հունգարիայի կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչն իր հերթին X սոցիալական ցանցում գրել է, որ Պուտինն ու Թրամփը «վաղուց հասունացած բեկում են կատարել» և կոչ է արել «աղոթել, որպեսզի դա խաղաղության ճանապարհի սկիզբը դառնա»:Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։
ամն
հունգարիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0a/80458435_0:0:1424:1067_1920x0_80_0_0_0174479ec53d282268ed036a1e8e2432.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետեր սիյարտո, ամն, ռուսաստան, բանակցություն, հունգարիա, խաղաղություն, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
պետեր սիյարտո, ամն, ռուսաստան, բանակցություն, հունգարիա, խաղաղություն, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ կա երկխոսություն ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև. Սիյարտո
Հունգարիայի ԱԳ նախարարի կարծիքով` Ալյասկայի գագաթաժողովն ապացուցեց, որ ուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների սեղանի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում, աշխարհն ավելի անվտանգ է։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն այս բովանդակությամբ գրառում է արել սոցցանցում։
«Աշխարհն ավելի անվտանգ է դառնում, քանի դեռ գոյություն ունի բարձր մակարդակի երկխոսություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, և այս գագաթնաժողովի անցկացման համար երկու նախագահներն էլ հարգանքի են արժանի», - գրել է Սիյարտոն:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների սեղանի շուրջ:
«Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների, երկխոսության և դիվանագիտական ուղիները բաց պահելու միջոցով։ Մենք՝ հունգարացիներս, պաշտպանում ենք այդ դիրքորոշումն արդեն երեքուկես տարի՝ հանդես գալով Բրյուսելի և եվրոպացի ռազմատենչ քաղաքական գործիչների դեմ», - նշել է Սիյարտոն։
Հունգարիայի կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչն իր հերթին X սոցիալական ցանցում գրել է, որ Պուտինն ու Թրամփը «վաղուց հասունացած բեկում են կատարել» և կոչ է արել «աղոթել, որպեսզի դա խաղաղության ճանապարհի սկիզբը դառնա»:
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի
բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով
նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ
Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում
հսկայական առաջընթաց է գրանցվել։