https://arm.sputniknews.ru/20250815/aregaki-vra-mets-khvorvoch-e-arajacel-92412598.html
Արեգակի վրա մեծ խոռոչ է առաջացել
Արեգակի վրա մեծ խոռոչ է առաջացել
Sputnik Արմենիա
Ընդամենը մեկ օրում խոռոչի մակերեսն աճել է մոտ 50 տոկոսով, ինչը, գիտնականների գնահատմամբ, կարող է ազդել Երկրի գեոմագնիսական միջավայրի վրա։ 15.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-15T21:34+0400
2025-08-15T21:34+0400
2025-08-15T21:35+0400
արև
արեգակ
երկիր մոլորակ
սև խոռոչ
տիեզերք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92410757_0:0:1280:720_1920x0_80_0_0_a792fc6fead66611109b484122a526df.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արեգակի վրա պսակաձև խոռոչ է առաջացել, որը սրընթաց տեմպերով մեծանում է։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան:Լաբորատորիան նշել է, որ խոռոչը մի քանի օր հետո կհանգեցնի Երկրի մերձակայքում արևային քամու արագության բարձրացման, ինչն իր հերթին կարող է ազդել մոլորակի գեոմագնիսական միջավայրի վրա։«Ըստ ճշտված ժամանակացույցի՝ Երկրի մերձակայքում արևային քամու արագությունը կսկսի մեծանալ օգոստոսի 18-ին և արդեն օգոստոսի 19-20-ին կարող է հասնել անսովոր բարձր մակարդակի՝ վայրկյանում 800-900 կիլոմետրի, ինչը 2-2,5 անգամ գերազանցում է նորման», - հավելել է լաբորատորիան:Գիտնականները խոսքով` արեգակնային քամու նման աճը 7-10 օր կազդի գեոմագնիսական միջավայրի վրա։ Մինչ այդ (նաև առաջիկա հանգստյան օրերին) Երկրի մագնիսական դաշտը հանգիստ կլինի։Առավոտյան Արեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցել
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92410757_161:0:1121:720_1920x0_80_0_0_672c9dee54e633222bda42e84859bc7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արև, արեգակ, երկիր մոլորակ, սև խոռոչ, տիեզերք
արև, արեգակ, երկիր մոլորակ, սև խոռոչ, տիեզերք
Արեգակի վրա մեծ խոռոչ է առաջացել
21:34 15.08.2025 (Թարմացված է: 21:35 15.08.2025) Ընդամենը մեկ օրում խոռոչի մակերեսն աճել է մոտ 50 տոկոսով, ինչը, գիտնականների գնահատմամբ, կարող է ազդել Երկրի գեոմագնիսական միջավայրի վրա։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արեգակի վրա պսակաձև խոռոչ է առաջացել, որը սրընթաց տեմպերով մեծանում է։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան:
«Արդեն մի քանի օր է` Արեգակի՝ Երկրին նայող կողմում խոշոր պսակաձև խոռոչ է առաջացել, որի մակերեսը վերջին 24 ժամվա ընթացքում մեծացել է մոտ 50 տոկոսով», - ասված է հաղորդագրությունում։
Լաբորատորիան նշել է, որ խոռոչը մի քանի օր հետո կհանգեցնի Երկրի մերձակայքում արևային քամու արագության բարձրացման, ինչն իր հերթին կարող է ազդել մոլորակի գեոմագնիսական միջավայրի վրա։
«Ըստ ճշտված ժամանակացույցի՝ Երկրի մերձակայքում արևային քամու արագությունը կսկսի մեծանալ օգոստոսի 18-ին և արդեն օգոստոսի 19-20-ին կարող է հասնել անսովոր բարձր մակարդակի՝ վայրկյանում 800-900 կիլոմետրի, ինչը 2-2,5 անգամ գերազանցում է նորման», - հավելել է լաբորատորիան:
Գիտնականները խոսքով` արեգակնային քամու նման աճը 7-10 օր կազդի գեոմագնիսական միջավայրի վրա։ Մինչ այդ (նաև առաջիկա հանգստյան օրերին) Երկրի մագնիսական դաշտը հանգիստ կլինի։