https://arm.sputniknews.ru/20250813/rdum-usucichnery-kheteven-iravakhakhtumneri-nkatmamb-migrantneri-erekhaneri-hakvatsutjany-92255820.html
ՌԴ–ում ուսուցիչները կհետևեն իրավախախտումների նկատմամբ միգրանտների երեխաների հակվածությանը
ՌԴ–ում ուսուցիչները կհետևեն իրավախախտումների նկատմամբ միգրանտների երեխաների հակվածությանը
Sputnik Արմենիա
Ձեռնարկը ներառում է ստուգաթերթիկ ապօրինի գործողությունների հակված օտարերկրացի երեխաներին հայտնաբերելու համար: 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T11:19+0400
2025-08-13T11:19+0400
2025-08-13T11:19+0400
ռուսաստան
միգրանտ
երեխա
ուսուցիչ
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34073123_0:150:1600:1051_1920x0_80_0_0_c6b2f4a41b2c4c94ed39ce894cd2a9b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում դպրոցի ուսուցիչներին խորհուրդ են տվել հետևել աշխատանքային միգրանտների երեխաների արտահայտություններին և գնահատել իրավախախտումների նկատմամբ հակվածությունը: Այս մասին հայտնում է «Ведомости» թերթը՝ հղում անելով ՌԴ լուսավորության նախարարության, ՆԳՆ-ի և կրթության և գիտության նախարարության առաջարկություններին։Ուսուցիչները պետք է ուշադրություն դարձնեն սովորողների գրավոր աշխատանքներում այնպիսի արտահայտություններին, որոնք խոսում են պատմական հիշողության, ավանդական ռուսական արժեքների և պետական խորհրդանիշի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին:Եթե օտարերկրացի երեխայի մոտ հայտնաբերվում են ապակառուցողական վարքի նշաններ, ապա խորհուրդ է տրվում առանձին աշխատել ինչպես նրա, այնպես էլ նրա ծնողների հետ: Մեթոդական առաջարկություններում ասվում է, որ անօրինական գործողությունները կանխելու համար դպրոցները կարող են անցկացնել «ընդհանուր բնույթի միջոցառումներ»:Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն մտահոգություն է հայտնել անչափահաս միգրանտների հանցավոր վարքագծի վերաբերյալ: Նրանց կատարած հանցագործությունների թիվը 2024 թվականին աճել է 8 տոկոսով՝ 353-ից հասնելով 381-ի։ Ընդ որում՝ 82 տոկոսով աճել է դեռահաս միգրանտների կողմից առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34073123_0:0:1424:1068_1920x0_80_0_0_1a1024faadfda3f7dcf98674714a2b35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միգրանտ, երեխա, ուսուցիչ, հանցագործություն
ռուսաստան, միգրանտ, երեխա, ուսուցիչ, հանցագործություն
ՌԴ–ում ուսուցիչները կհետևեն իրավախախտումների նկատմամբ միգրանտների երեխաների հակվածությանը
Ձեռնարկը ներառում է ստուգաթերթիկ ապօրինի գործողությունների հակված օտարերկրացի երեխաներին հայտնաբերելու համար:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում դպրոցի ուսուցիչներին խորհուրդ են տվել հետևել աշխատանքային միգրանտների երեխաների արտահայտություններին և գնահատել իրավախախտումների նկատմամբ հակվածությունը: Այս մասին
հայտնում է «Ведомости» թերթը՝ հղում անելով ՌԴ լուսավորության նախարարության, ՆԳՆ-ի և կրթության և գիտության նախարարության առաջարկություններին։
Ուսուցիչները պետք է ուշադրություն դարձնեն սովորողների գրավոր աշխատանքներում այնպիսի արտահայտություններին, որոնք խոսում են պատմական հիշողության, ավանդական ռուսական արժեքների և պետական խորհրդանիշի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին:
Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել քաղաքական, սոցիալական և կրոնական թեմաներով խոսակցությունների ավելացման դեպքերին, եթե դրանցում հնչում են ծայրահեղ դատողություններ և անհանդուրժողականություն, առկա են կրոնական արմատականության, ծայրահեղականության և քրեական ենթամշակույթների նշաններով և խորհրդանիշներով հագուստ և առարկաներ։ Նաև պետք է ուշադրություն դարձնեն շոկային բովանդակության և ահաբեկչության, ծայրահեղականության, դաժանության և բռնության նկատմամբ հետաքրքրությանը:
Եթե օտարերկրացի երեխայի մոտ հայտնաբերվում են ապակառուցողական վարքի նշաններ, ապա խորհուրդ է տրվում առանձին աշխատել ինչպես նրա, այնպես էլ նրա ծնողների հետ: Մեթոդական առաջարկություններում ասվում է, որ անօրինական գործողությունները կանխելու համար դպրոցները կարող են անցկացնել «ընդհանուր բնույթի միջոցառումներ»:
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն մտահոգություն է հայտնել անչափահաս միգրանտների հանցավոր վարքագծի վերաբերյալ: Նրանց կատարած հանցագործությունների թիվը 2024 թվականին աճել է 8 տոկոսով՝ 353-ից հասնելով 381-ի։ Ընդ որում՝ 82 տոկոսով աճել է դեռահաս միգրանտների կողմից առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։