https://arm.sputniknews.ru/20250811/eatm-um-ksteghtsvi-yndhanur-bvorsajakan-shuka-inch-ogut-ajn-kta-92211314.html
ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր բորսայական շուկա. ինչ օգուտ այն կտա
ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր բորսայական շուկա. ինչ օգուտ այն կտա
Sputnik Արմենիա
Ակնկալվում է, որ նախագիծը կսկսի գործել մինչև 2030 թվականը։ 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T21:18+0400
2025-08-11T21:18+0400
2025-08-11T21:18+0400
բորսա
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ղրղզստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92210650_0:0:1280:720_1920x0_80_0_0_44e5b501605ac57d70f2defe8f69bab7.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԵԱՏՄ-ում կձևավորվի ընդհանուր բորսայական շուկա։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik Ղրղզստանը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարության ԵԱՏՄ համակարգման վարչության պետ Էլիմբեկ Կանիբեկ ուուլուն։Պաշտոնյայի խոսքով՝ այդ հարցը կքննարկվի Չոլպոն-Աթայում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։ Նախագիծը գործարկումը պլանավորվում է 2030 թվականին:Օրինակ՝ ղրղզստանցի ֆերմերը 10 տոննա ցորեն է աճեցրել, իսկ ռուսական ալրաղաց ընկերությունը ցանկանում է այն անմիջապես մատչելի գնով գնել։ Միմյանց միջնորդավորված որոնելու փոխարեն գնորդը և վաճառողը դիմում են բորսա։ Վաճառողը տեղադրում է առաջարկը, ալրաղացը հայտ է ներկայացնում, և շուկայի պահանջարկի և առաջարկի հիման վրա ավտոմատ կերպով գինը սահմանվում է: Բորսան երաշխավորում է գործարքի կատարումը, փողը և ապրանքը ապահով կերպով փոխանցվում են կողմերին:Ներկայում ձևավորվում է ստեղծվելիք հարթակի իրավական բազան և իրացման համար նախատեսվող ապրանքների ցանկը։
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
К 2030 году в ЕАЭС появится общий биржевой рынок
Sputnik Արմենիա
К 2030 году в ЕАЭС появится общий биржевой рынок
2025-08-11T21:18+0400
true
PT2M05S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92210650_161:0:1121:720_1920x0_80_0_0_5fce10dd8c78af30ee1cace2daab0d8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բորսա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղրղզստան, видео
բորսա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղրղզստան, видео
ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր բորսայական շուկա. ինչ օգուտ այն կտա
Ակնկալվում է, որ նախագիծը կսկսի գործել մինչև 2030 թվականը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԵԱՏՄ-ում կձևավորվի ընդհանուր բորսայական շուկա։ Այս մասին, ինչպես փոխանցում է
Sputnik Ղրղզստանը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարության ԵԱՏՄ համակարգման վարչության պետ Էլիմբեկ Կանիբեկ ուուլուն։
Պաշտոնյայի խոսքով՝ այդ հարցը կքննարկվի Չոլպոն-Աթայում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։ Նախագիծը գործարկումը պլանավորվում է 2030 թվականին:
«Սա կազմակերպված հարթակ է, որտեղ բաց թափանցիկ կանոններով մեծածախ վաճառվում և գնվում են ապրանքներ՝ ինչպես խանութում, միայն թե ոչ սպառողների, այլ բիզնեսի, գործարանների, ֆերմերների և առևտրային ընկերությունների համար», - ասել է բանախոսը:
Օրինակ՝ ղրղզստանցի ֆերմերը 10 տոննա ցորեն է աճեցրել, իսկ ռուսական ալրաղաց ընկերությունը ցանկանում է այն անմիջապես մատչելի գնով գնել։ Միմյանց միջնորդավորված որոնելու փոխարեն գնորդը և վաճառողը դիմում են բորսա։ Վաճառողը տեղադրում է առաջարկը, ալրաղացը հայտ է ներկայացնում, և շուկայի պահանջարկի և առաջարկի հիման վրա ավտոմատ կերպով գինը սահմանվում է: Բորսան երաշխավորում է գործարքի կատարումը, փողը և ապրանքը ապահով կերպով փոխանցվում են կողմերին:
«Ընդհանուր բորսայի գործարկումը ԵԱՏՄ բոլոր երկրների համար ստեղծում է համանման կանոններ, թափանցիկ գներ, քանի որ բոլորին տեսանելի է ղրղզական ֆերմերի ու ռուս գնորդի սակարկությունը։ Այսպիսով, ավելի քիչ «գորշ» սխեմաներ կլինեն, քանի որ առևտուրը պաշտոնապես կարձանագրվի, ազգային արժույթներն օգտագործելու ավելի շատ հնարավորություններ կհայտնվեն», - բացատրել է Կանիբեկ ուուլուն։
Ներկայում ձևավորվում է ստեղծվելիք հարթակի իրավական բազան և իրացման համար նախատեսվող ապրանքների ցանկը։