https://arm.sputniknews.ru/20250811/sevana-ltshi-apin-gtel-en-3-tari-araj-kheghdvats-eritasard-dzknvorsi-masunqnery-92188615.html
Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները
Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները
Sputnik Արմենիա
Փրկարարներն ու Սևանա լճի բոլոր ձկնորսները ամիսներ շարունակ փնտրել են Իշխանի մարմինը, անգամ Ռուսաստանից հատուկ սարքեր են բերել լճի հատակը ստուգելու համար։ 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T11:18+0400
2025-08-11T11:18+0400
2025-08-11T11:19+0400
հայաստան
սևանա լիճ
ձկնորս
դիակ
մասունք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92188279_0:0:1000:563_1920x0_80_0_0_729fec02fb686978fc39423f1bf4a45a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Օրեր առաջ Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորս Իշխան Աբրոյանի մասունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարդենիկցի գյուղատնտես, «Համայնքի զարկերակ» հիմնադրամի նախագահ Արտուշ Խաչատրյանը։2022թ. մայիսի 6-ին Վարդենիկ գյուղից Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը լիճ էին դուրս եկել ձկնորսության համար։ Եղել էին հին, ալյումինե փոքր նավակով, եղանակն էլ խիստ անբարենպաստ էր եղել՝ քամի, ալիքներ։ Նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։Ավետիքն ամուսնացած էր, ուներ ընտանիք երեխաներ։ Արտուշի խոսքով՝ Վարդենիկում շատ սիրված էր, ակտիվ, հմուտ խոհարար էր. երբ մեկի տանը մարդ էր մահանում, հոգեհացի ճաշը միշտ ինքն էր եփում։«Գնում էր, անշահախնդիր օգնում էր, շատ աշխույժ, լավ տղա էր»,- նշեց Արտուշը։Նրա խոսքով՝ Իշխանը 22-23 տարեկան էր, ընտանիքի միակ տղան, մի քանի տարի առաջ էլ նրա հայրն էր խեղդվել նույն կերպ, էլի ձկնորս էր։ Իշխանի մասունքներն ափում հանգստացողներն են գտել։Այսօր՝ մահից ավելի քան 3 տարի անց, Իշխանը մարմինը հողին կհանձնվի Իշխանավանքի գերեզմանոցում։Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գետք գյուղի հովիվը խեղդվել է լճակում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92188279_0:0:1000:751_1920x0_80_0_0_b65c7f3e42497f07c8966088824bc908.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սևանա լիճ, ձկնորս, դիակ, մասունք
հայաստան, սևանա լիճ, ձկնորս, դիակ, մասունք
Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները
11:18 11.08.2025 (Թարմացված է: 11:19 11.08.2025) Փրկարարներն ու Սևանա լճի բոլոր ձկնորսները ամիսներ շարունակ փնտրել են Իշխանի մարմինը, անգամ Ռուսաստանից հատուկ սարքեր են բերել լճի հատակը ստուգելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Օրեր առաջ Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորս Իշխան Աբրոյանի մասունքները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարդենիկցի գյուղատնտես, «Համայնքի զարկերակ» հիմնադրամի նախագահ Արտուշ Խաչատրյանը։
2022թ. մայիսի 6-ին Վարդենիկ գյուղից Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը լիճ էին դուրս եկել ձկնորսության համար։ Եղել էին հին, ալյումինե փոքր նավակով, եղանակն էլ խիստ անբարենպաստ էր եղել՝ քամի, ալիքներ։ Նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։
«Ավետիքի մարմինը մի քանի ամիս անց գտան․ իրենք ջուր էին դուրս եկել Զոլաքարի տակ, մարմինը գտել էին Արծվանիստի հատվածում, էլի պատահական ջուրը մարմինն ափ էր հանել։ Իսկ Իշխանի մարմինը չէին գտնում։ Մենք ամիսներով ման եկանք, անգամ Ռուսաստանից հատուկ սարքեր բերեցինք, որոնք Սևանա լճի հատակն էին ցույց տալիս։ Ամբողջ ԱԻՆ-ը, Սևանի բոլոր ձկնորսները ման էին գալիս Իշխանին, էդպես չգտան»,- պատմեց Արտուշը։
Ավետիքն ամուսնացած էր, ուներ ընտանիք երեխաներ։ Արտուշի խոսքով՝ Վարդենիկում շատ սիրված էր, ակտիվ, հմուտ խոհարար էր. երբ մեկի տանը մարդ էր մահանում, հոգեհացի ճաշը միշտ ինքն էր եփում։
«Գնում էր, անշահախնդիր օգնում էր, շատ աշխույժ, լավ տղա էր»,- նշեց Արտուշը։
Նրա խոսքով՝ Իշխանը 22-23 տարեկան էր, ընտանիքի միակ տղան, մի քանի տարի առաջ էլ նրա հայրն էր խեղդվել նույն կերպ, էլի ձկնորս էր։ Իշխանի մասունքներն ափում հանգստացողներն են գտել։
«Մասունքների հետ նաև կոշիկն էր, մայրը հաստատեց, որ որդունն է, իսկ մասունքները տարան դատաբժշկական փորձաքննության, այդպես վերջնականապես հաստատվեց, որ Իշխանին են»,- ասաց Արտուշը։
Այսօր՝ մահից ավելի քան 3 տարի անց, Իշխանը մարմինը հողին կհանձնվի Իշխանավանքի գերեզմանոցում։