00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը, ԱՄՆ–ն և Ադրբեջանը ստորագրեցին համատեղ հռչակագիր «Թրամփի երթուղու» վերաբերյալ

Բաժանորդագրվել
Թրամփի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, այսպես կոչված, «Թրամփի ուղին» կապահովի Ադրբեջանի մուտքը Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը:
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանը, ԱՄՆ–ն և Ադրբեջանը ստորագրեցին համատեղ հռչակագիրը՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) վերաբերյալ, երեք օրինակով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռակողմ կողմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը 35 տարվա հակամարտությունից հետո խաղաղության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Ես շատ եմ սիրում, որ լավ մարդիկ հանդիպում են մեկ վայրում։ Այս երկու երկրների նախագահները երկար տարիներ մտածում էին, որ այս փաստաթուղթը պետք է ստորագրվի, սակայն դա այդպես էլ տեղի չէր ունենում։ 35 տարուց ավելի ՀՀ–ն և Ադրբեջանը կռվել են ու վիթխարի տառապանք են կրել երկու երկրների ազգերը։ Ռուսները մեծ ջանքեր են գործադրել, սակայն այդպես էլ ոչինչ չստացվեց։ Քնկոտ Բայդենը ևս փորձեց, սակայն չհաջողվեց։ Մեր վարչակազմին հաջողվեց հասնել խաղաղության։ Մենք հենց նոր դուրս եկանք Օվալաձև աշխատասենյակից, որտեղ ստորագրեցինք շատ կարևոր փաստաթղթեր։ ՀՀ–ն և Ադրբեջանը հանձ են առնում հավերժ դադարեցնել պատերազմը։ Իրենք շատ լավ հարաբերություն են ունենալու, կասկած չկա»,– հայտարարեց Թրամփը։

Թրամփի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում այսպես կոչված «Թրամփի ուղին» կապահովի Ադրբեջանի մուտքը Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը:
«Ես չեմ խնդրել երթուղին անվանել իմ պատվին, բայց դա ինձ համար մեծ պատիվ է»,– ավելացրեց նա:
Հայացքների պայքար Հարավային Կովկասի համար. վաշինգտոնյան հանդիպման ամենավառ կադրերը
Թրամփը նաև հայտնեց, որ Հայաստանն ԱՄՆ–ի հետ բացառիկ գործընկերության մասին համաձայնագիր է կնքել` տրանսպորտային հանգույցների զարգացման համար: Համաձայնագիրը կարող է երկարաձգվել մինչև 99 տարի, և ամերիկյան ընկերություններն արդեն հետաքրքրություն են հայտնել մասնակցելու ենթակառուցվածքային նախագծերին և պատրաստ են զգալի միջոցներ ներդնել:
«Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է»,– ընդգծեց նա։
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը նշեց, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
«Իմ ամենամեծ նպատակն է` աշխարհին բերել խաղաղություն։ Նրանք հրաշալի առաջնորդներ են, նրանք շատ առանձահատուկ անձնավորություններ են ու միջանձնային լավ հարաբերություններ ունենալու լավ հնարավորություններ ունեն»,– հայտարարեց Թրամփը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին նշեց, որ հիմա երկրների ղեկավարները նոր պատմություն են գրում։
«Մենք սկսում ենք նոր ուղի ռազմավարական գործընկերության ուղղությամբ, և դա պատմական նվաճում է Ադրբեջանի համար։ ՀՀ–ն էլ, Ադրբեջանն էլ կգտնեն քաջություն և պատասխանատվություն խաղաղության համար, ժողովուրդները կհաշտվեն, ու մենք կշրջենք արյունահեղության էջը։ Ես շատ երջանիկ եմ»,– հայտարարեց Ալիևը։
Հիշեցնենք` Սպիտակ տանը նախ կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այն տևեց մոտավորապես 20 րոպե։ Այս հանդիպմանը հաջորդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, որից հետո մեկնարկեցին Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում էլ ստորագրվեց հռչակագիրը։
Լրահոս
0