https://arm.sputniknews.ru/20250806/jvon-vant-skhipn-ajlevs-chi-glkhavvori-hajastani-azgajin-havaqakany-pashtvonakan-92033695.html
Ջոն վան’տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ–ն 2 որոշում է կայացրել
Ջոն վան’տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ–ն 2 որոշում է կայացրել
Sputnik Արմենիա
Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր: 06.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-06T13:28+0400
2025-08-06T13:28+0400
2025-08-06T14:43+0400
հայաստան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
ջոն վան’տ սխիպ
եղիշե մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/92020047_0:0:826:464_1920x0_80_0_0_a389a5791e030f80d182847bb2385e06.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ջոն վան’տ Սխիպն այլևս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը չէ։ ՀՖՖ գործադիր կոմիտեն այսօր որոշել է, որ Հայաստանի ազգային հավաքականը գլխավորի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։Ըստ հաղորդագրության` Ջոն վան’տ Սխիպի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով։«Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց ես հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության և համագործակցության համար։ Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»,- նշել է Ջոն վան’ տ Սխիպը։Եղիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:Եղիշե Մելիքյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1995 թվականին Երևանում, բայց խաղաժամանակի մեծ մասն անցկացրել է «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբում։ 1999 թվականին «Արաքսի» կազմում նա նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ մեկ տարի անց նույն թիմի հետ՝ երկրի առաջնությունը։ 2007 թվականին նա երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, բայց այս անգամ`«Բանանցի» կազմում, որի հետ անցկացրել է ընդհանուր առմամբ 78 խաղ և խփել 12 գոլ։Այնուհետև Մելիքյանը մեկնել է Դոնեցկ, որտեղ խաղացել է «Մետալուրգի» կազմում, ապա հանդես եկել Ալչևսկի «Ստալի», «Զարյայի» և «Գովերլայի» կազմում։Մելիքյանը մարզչական կարիերան սկսել է 2015 թվականից։ Նա մարզել է Դոնեցկի «Մետալուրգի» երիտասարդական թիմը։ 2017 թվականին գլխավորել է «Ստալը» (Կամենսկոյե), իսկ 2019 թվականին՝ Լվովի համանուն թիմը։ Հայաստանում սկսել մարզչական կարիերան սկսել է 2020 թվականին՝ գլխավորելով Երևանի «Ալաշկերտը», իսկ 2021 թվականին դարձել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ 2022 թվականին Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» յոթ տարվա ընդմիջումից հետո դարձավ Հայաստանի չեմպիոն։Կոնֆերենցիայի լիգայում նրա գլխավորությամբ թիմը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլը և անցավ խմբային մրցաշար, որտեղ զբաղեցրեց երրորդ տեղը։ 2023/24 մրցաշրջանում «Փյունիկը» կրկին նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/92020047_51:0:747:522_1920x0_80_0_0_ad7f6acb3927287f9ab35786b049758f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ջոն վան’տ սխիպ, եղիշե մելիքյան
հայաստան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ջոն վան’տ սխիպ, եղիշե մելիքյան
Ջոն վան’տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ–ն 2 որոշում է կայացրել
13:28 06.08.2025 (Թարմացված է: 14:43 06.08.2025) Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ջոն վան’տ Սխիպն այլևս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը չէ։ ՀՖՖ գործադիր կոմիտեն այսօր որոշել է, որ Հայաստանի ազգային հավաքականը գլխավորի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ըստ հաղորդագրության` Ջոն վան’տ Սխիպի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով։
«Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց ես հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության և համագործակցության համար։ Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»,- նշել է Ջոն վան’ տ Սխիպը։
Եղիշե Մելիքյանի հետ
պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:
«Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը»,– ասել է նա:
Եղիշե Մելիքյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1995 թվականին Երևանում, բայց խաղաժամանակի մեծ մասն անցկացրել է «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբում։ 1999 թվականին «Արաքսի» կազմում նա նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ մեկ տարի անց նույն թիմի հետ՝ երկրի առաջնությունը։ 2007 թվականին նա երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, բայց այս անգամ`«Բանանցի» կազմում, որի հետ անցկացրել է ընդհանուր առմամբ 78 խաղ և խփել 12 գոլ։
Այնուհետև Մելիքյանը մեկնել է Դոնեցկ, որտեղ խաղացել է «Մետալուրգի» կազմում, ապա հանդես եկել Ալչևսկի «Ստալի», «Զարյայի» և «Գովերլայի» կազմում։
Մելիքյանը մարզչական կարիերան սկսել է 2015 թվականից։ Նա մարզել է Դոնեցկի «Մետալուրգի» երիտասարդական թիմը։ 2017 թվականին գլխավորել է «Ստալը» (Կամենսկոյե), իսկ 2019 թվականին՝ Լվովի համանուն թիմը։ Հայաստանում սկսել մարզչական կարիերան սկսել է 2020 թվականին՝ գլխավորելով Երևանի «Ալաշկերտը», իսկ 2021 թվականին դարձել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ 2022 թվականին Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» յոթ տարվա ընդմիջումից հետո դարձավ Հայաստանի չեմպիոն։
Կոնֆերենցիայի լիգայում նրա գլխավորությամբ թիմը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլը և անցավ խմբային մրցաշար, որտեղ զբաղեցրեց երրորդ տեղը։ 2023/24 մրցաշրջանում «Փյունիկը» կրկին նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։