ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Նախօրեին Երևանում ամառային երեկոն սովորականից թեժ էր․ առաջին անգամ Հայաստանում համերգով հանդես եկավ համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսն իր UP ALL NIGHT համերգային շրջագայության շրջանակներում։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ երկրպագուները սկսել էին գալ համերգից գրեթե 5-6 ժամ առաջ՝ լավ տեղեր զբաղեցնելու հույսով։ Մոտակա բարձրահարկ շենքերի բնակիչները հավաքվել էին տանիքներում՝ հետևելու համաշխարհային աստղի համերգին։Մարզադաշտը լեփ-լեցուն էր, ըստ ԿԳՄՍՆ տվյալների՝ գրեթե 30 հազար մարդ է ներկա եղել, որից 15 հազարը՝ զբոսաշրջիկներ։ Երևանյան հյուրանոցներում և հյուրատներում գրեթե անհնար էր ազատ սենյակ գտնել, գտածն էլ աստղաբաշխական գնի էր։«Ես շնորհակալ եմ իմ երաժիշտներին, պարողներին, իմ ամբողջ թիմին, որոնց շնորհիվ մենք կարողացանք այս երեկոն նվիրել ձեզ։ Ես չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց ես իսկապես ուզում եմ մի բան ասել՝ արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, աջակցեք ձեր սիրելի մարդկանց, քանի որ ես հավատում եմ, որ մենք երջանիկ ենք նրանց և մեր ունեցած ազատության շնորհիվ, մաղթում եմ, որ դուք ինձ պես ազատ և երջանիկ զգաք: Պարզապես ազատ եղեք»,- իր եզրափակիչ՝ «Free» երգը կատարելուց առաջ ասաց Լոպեսը։
56-ամյա աստղը 1 ժամ ու կես անդադար պարեց ու երգեց, իսկ համերգից անմիջապես հետո մեկնեց Երևանից։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Նախօրեին Երևանում ամառային երեկոն սովորականից թեժ էր․ առաջին անգամ Հայաստանում համերգով հանդես եկավ համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսն իր UP ALL NIGHT համերգային շրջագայության շրջանակներում։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ երկրպագուները սկսել էին գալ համերգից գրեթե 5-6 ժամ առաջ՝ լավ տեղեր զբաղեցնելու հույսով։ Մոտակա բարձրահարկ շենքերի բնակիչները հավաքվել էին տանիքներում՝ հետևելու համաշխարհային աստղի համերգին։
Մարզադաշտը լեփ-լեցուն էր, ըստ ԿԳՄՍՆ տվյալների՝ գրեթե 30 հազար մարդ է ներկա եղել, որից 15 հազարը՝ զբոսաշրջիկներ։ Երևանյան հյուրանոցներում և հյուրատներում գրեթե անհնար էր ազատ սենյակ գտնել, գտածն էլ աստղաբաշխական գնի էր։
«Ես շնորհակալ եմ իմ երաժիշտներին, պարողներին, իմ ամբողջ թիմին, որոնց շնորհիվ մենք կարողացանք այս երեկոն նվիրել ձեզ։ Ես չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց ես իսկապես ուզում եմ մի բան ասել՝ արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, աջակցեք ձեր սիրելի մարդկանց, քանի որ ես հավատում եմ, որ մենք երջանիկ ենք նրանց և մեր ունեցած ազատության շնորհիվ, մաղթում եմ, որ դուք ինձ պես ազատ և երջանիկ զգաք: Պարզապես ազատ եղեք»,- իր եզրափակիչ՝ «Free» երգը կատարելուց առաջ ասաց Լոպեսը։
Լոպեսի 56-ամյակը լրացավ հուլիսի 24-ին, նա համերգի ընթացքում մի քանի անգամ հիշեցրեց իր ծննդյան օրվա մասին, առիթը բաց չթողեց ասելու, որ սիրում է իր ծննդյան օրը։
Երկրպագուներն ամբողջ շոուի ընթացքում ջերմ բացականչություններով ողջունում էին Ջեյ Լոյին։ Դիմելով երկրպագուներին՝ նա ասաց․ «Այնպես մի արեք, որ ես հուզվեմ»։