https://arm.sputniknews.ru/20250803/hskajakan-herter-en-haj-vracakan-sahmanin-jenifer-lvopesi-hamergi-pattsharvov-91938581.html
Ջենիֆեր Լոպեսի երկրպագուները շտապում են Երևան. հսկայական հերթեր են հայ-վրացական սահմանին
Ջենիֆեր Լոպեսի երկրպագուները շտապում են Երևան. հսկայական հերթեր են հայ-վրացական սահմանին
Sputnik Արմենիա
Անցակետն անցնելու համար ավելի քան երկու ժամ է պետք, երևանյան հյուրանոցներում էլ ազատ տեղ գրեթե չկա։ 03.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-03T12:39+0400
2025-08-03T12:39+0400
2025-08-03T13:30+0400
լարս
հերթեր
հայաստան
վրաստանի հանրապետություն
ջենիֆեր լոպես
համերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91887442_0:534:960:1074_1920x0_80_0_0_508ef2c980743ef60bb807ab302e69bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արդեն երրորդ օրն է, ինչ հսկայական հերթեր են գոյանում հայ-վրացական սահմանին՝ «Սադախլո» անցակետում, Հայաստան մուտք գործելիս։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունից։Խցանումները կապված են համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի՝ այսօր երեկոյան կայանալիք համերգի հետ, որը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում:Լոպեսի երկրպագուները Վրաստանից, Բելառուսից, Ռուսաստանից և այլ երկրներից Հայաստան են ժամանում ցամաքային և օդային ճանապարհներով: Գիշերակացի ամրագրման կայքերից դատելով՝ Երևանի հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր գրեթե չկան։Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները մի քանի անգամ ավելացրել են օրական փոխադրումների քանակը:«Երեկ խցանումներն ավելի շատ էին, անցակետն անցնելու ժամանակը տևում է մինչև 2 ժամ և ավելի»,- ասում են ընկերություններից:Լոպեսի համերգը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 3-ին: Երգչուհին Հայաստան է ժամանել UP ALL NIGHT համերգային շրջագայության շրջանակներում։
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91887442_0:560:960:1280_1920x0_80_0_0_5f18e5d606d144369580b4f5e35f7909.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, հերթեր, հայաստան, վրաստանի հանրապետություն, ջենիֆեր լոպես, համերգ
լարս, հերթեր, հայաստան, վրաստանի հանրապետություն, ջենիֆեր լոպես, համերգ
Ջենիֆեր Լոպեսի երկրպագուները շտապում են Երևան. հսկայական հերթեր են հայ-վրացական սահմանին
12:39 03.08.2025 (Թարմացված է: 13:30 03.08.2025) Անցակետն անցնելու համար ավելի քան երկու ժամ է պետք, երևանյան հյուրանոցներում էլ ազատ տեղ գրեթե չկա։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արդեն երրորդ օրն է, ինչ հսկայական հերթեր են գոյանում հայ-վրացական սահմանին՝ «Սադախլո» անցակետում, Հայաստան մուտք գործելիս։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունից։
Խցանումները կապված են համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի՝ այսօր երեկոյան կայանալիք համերգի հետ, որը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում:
Լոպեսի երկրպագուները Վրաստանից, Բելառուսից, Ռուսաստանից և այլ երկրներից Հայաստան են ժամանում ցամաքային և օդային ճանապարհներով: Գիշերակացի ամրագրման կայքերից դատելով՝ Երևանի հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր գրեթե չկան։
Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները մի քանի անգամ ավելացրել են օրական փոխադրումների քանակը:
«Երեկ խցանումներն ավելի շատ էին, անցակետն անցնելու ժամանակը տևում է մինչև 2 ժամ և ավելի»,- ասում են ընկերություններից:
Լոպեսի համերգը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 3-ին: Երգչուհին Հայաստան է ժամանել UP ALL NIGHT համերգային շրջագայության շրջանակներում։