00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռուսաստանի հպարտությունը Պետրոս I-ի ժամանակներից». Պուտինը՝ ՌԾՈւ ձեռքբերումների մասին

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռազմածովային ուժերի անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ, նշել է նավաստիների վաստակը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում և հիշեցրել է մինչև 2050 թվականը նավատորմի զարգացման ընդունված ռազմավարության մասին:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով շնորհավորել է ռուս նավաստիներին Ռազմածովային նավատորմի օրվա առթիվ, որը նշվում է հուլիսի 27-ին:
Երկրի ղեկավարը Ռազմածովային ուժերի անձնակազմին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ծովային հզորության ամրապնդման գործում պարտքին հավատարմության, անձնվիրության և ներդրման համար:
«Շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցի ռազմական նավաստիներին Ռազմածովային նավատորմի օրվա առթիվ։ Այսօր մենք մեծարում ենք քաջարի, հայրենիքին ու պարտքին նվիրված նավաստիների ու սպաների սերունդներին։ Հիշում ենք բոլոր նրանց, ովքեր ստեղծել են ռուսական նավատորմի փառքն ու հզորությունը՝ Ռուսաստանը հաստատելով որպես մեծ ծովային տերություն»,-հայտարարել է նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ Պետրոս Առաջինի ժամանակներից ի վեր նավատորմը մնում է Ռուսաստանի ազգային հպարտությունը: Նրա խոսքով՝ ռազմածովային դասը հասարակության մեջ առանձնահատուկ հարգանք է վայելում, իսկ ծովային ծառայության մշակույթը զարգացնում է ոգու ուժ, քաջություն, ազնվություն և եղբայրություն:
Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը հագեցած են ժամանակակից տեխնիկայով, ունեն կառավարման, հետախուզության և կապի ժամանակակից համակարգեր: Նրա խոսքով՝ նորացված նավատորմի առանցքային որակը կդառնա ռազմավարական իրադրության փոփոխություններին հարմարվելու ունակությունը։ Այս համատեքստում նա հիշեցրել է 2025 թվականին ընդունված ՌԾՈւ զարգացման նոր ռազմավարության մասին, որը նախատեսված է մինչև 2050 թվականը։
«Սա մեր ուժերի և հնարավորությունների նկատմամբ մեր վստահության ուղղակի վկայությունն է»,-նշել է նա:
Նախագահը հատուկ ընդգծել է ռազմական նավաստիների և ծովային հետևակի ներդրումը հատուկ ռազմական գործողության ընթացքում:
«Նրանք զինվորական պարտքի խիզախ կատարման օրինակ են ծառայում։ Նրանք հանդուգն, հերոսաբար կռվում են հանուն ճշմարտության, արդարության և մեր ժողովրդի ինքնիշխան ապագայի»,-ասել է Պուտինը։
Նա հայտնել է, որ ավելի քան 50 հազար նավաստիներ և սպաներ արժանացել են պարգևների, իսկ 35 ռազմական նավաստիներ ստացել են Ռուսաստանի հերոսի կոչում:
Նախագահը նաև խոսել է Ռուսաստանի միջուկային եռյակի ծովային բաղադրիչի ամրապնդման մասին: Այս բաղադրիչի հիմքը ատոմային սուզանավերի խմբավորումն է, որն ակտիվորեն մեծացնում է ներուժը։ Արդեն ավարտվել է «Կնյազ Պոժարսկի» հածանավի շինարարությունը, շարունակվում են աշխատանքները «Բորեյ-Ա» նախագծի երկու ռազմական սուզանավերի և «Յասեն-Մ» նախագծի վեց սուզանավերի վրա։
Վերջում Պուտինը շնորհակալություն է հայտնել նավատորմի անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման համար և նավաստիներին մաղթել է հաջողություններ, առողջություն և բարեկեցություն նրանց ընտանիքներին:
«Շնորհավորում եմ, ընկերնե՛ր։ Շնորհավոր Ռազմածովային նավատորմի օրը»,-եզրափակել է ՌԴ նախագահը։
Լրահոս
0