https://arm.sputniknews.ru/20250726/mijpetakan-aviacivon-kvomiteum-znnel-en-amuri-marzum-kvortsanvats-inqnatiri-sev-arkghery-91698048.html
Միջպետական ավիացիոն կոմիտեում զննել են Ամուրի մարզում կործանված ինքնաթիռի «սև արկղերը»
Միջպետական ավիացիոն կոմիտեում զննել են Ամուրի մարզում կործանված ինքնաթիռի «սև արկղերը»
Sputnik Արմենիա
Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ավիացիոն պատահարի հետաքննության հանձնաժողովի անդամների հետ: 26.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-26T13:07+0400
2025-07-26T13:07+0400
2025-07-26T13:09+0400
ռուսաստան
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91641521_0:54:461:313_1920x0_80_0_0_75bb94c14f85905da803e4be05ea613b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) զննել է Ամուրի մարզում կործանված Ան-24 ինքնաթիռի «սև արկղերը» և պարզել, որ հրդեհը ոչնչացրել է մագնիսական ժապավենը, խոսքային ինքնագրիչի տեղեկատվությունը պահպանվել է։ Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։Հուլիսի 25-ին կոմիտերի նախագահ Օլեգ Ստորչևոյը Տինդայում օպերատիվ հանդիպում է անցկացրել Ան-24 ինքնաթիռի վթարի հետաքննության հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկվել են ավիացիոն իրադարձության նախնական տվյալները, մշակվել են միջոցառումներ և գործողությունների ալգորիթմ:Հիշեցնենք` իրավապահ մարմինները հուլիսի 24-ին հայտնեցին, որ Բլագովեշչենսկից Տինդա չվերթ իրականացնող Ան-24 ուղևորատար ինքնաթիռը կապի դուրս չի գալիս: Օդանավի բեկորներն ավելի ուշ հայտնաբերվեցին Տինդայից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ ինքնաթիռի հետ կապը կորցնելու վայրում: ՌԴ ՔԿ–ն հայտնեց, որ օդանավում գտնվող բոլոր անձինք` 43 ուղևորները (այդ թվում՝ 5 երեխա) և անձնակազմի 6 անդամները մահացել են: Քննչական կոմիտեի և դատախազության տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է Տինդայում վայրէջք կատարելիս երկրորդ մոտեցման ժամանակ։Քրեական գործ է հարուցվել երթևեկության անվտանգության և ինքնաթիռի շահագործման կանոնները խախտելու հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91641521_0:11:461:357_1920x0_80_0_0_f21c1f08a90a8f5329d65ca8d1ef3a8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ինքնաթիռ
Միջպետական ավիացիոն կոմիտեում զննել են Ամուրի մարզում կործանված ինքնաթիռի «սև արկղերը»
13:07 26.07.2025 (Թարմացված է: 13:09 26.07.2025) Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ավիացիոն պատահարի հետաքննության հանձնաժողովի անդամների հետ:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) զննել է Ամուրի մարզում կործանված Ան-24 ինքնաթիռի «սև արկղերը» և պարզել, որ հրդեհը ոչնչացրել է մագնիսական ժապավենը, խոսքային ինքնագրիչի տեղեկատվությունը պահպանվել է։ Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ հետաքննության նպատակով մեր մասնագետները գիշերվա ընթացքում կատարել են բարձր ջերմաստիճանի ազդեցության հետքեր ունեցող տարաներից տեղեկատվության կրիչների զննման, բացման և դուրս բերման աշխատանքներ: Պարամետրային տեղեկատվության կրիչը (մագնիսական ժապավենը) ոչնչացվել է հրդեհից, խոսքային ինքնագրիչի տեղեկատվությունը պահպանվել է», - ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 25-ին կոմիտերի նախագահ Օլեգ Ստորչևոյը Տինդայում օպերատիվ հանդիպում է անցկացրել Ան-24 ինքնաթիռի վթարի հետաքննության հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկվել են ավիացիոն իրադարձության նախնական տվյալները, մշակվել են միջոցառումներ և գործողությունների ալգորիթմ:
Հիշեցնենք` իրավապահ մարմինները հուլիսի 24-ին հայտնեցին, որ Բլագովեշչենսկից Տինդա չվերթ իրականացնող Ան-24 ուղևորատար
ինքնաթիռը կապի դուրս չի գալիս: Օդանավի բեկորներն ավելի ուշ
հայտնաբերվեցին Տինդայից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ ինքնաթիռի հետ կապը կորցնելու վայրում: ՌԴ ՔԿ–ն
հայտնեց, որ օդանավում գտնվող բոլոր անձինք` 43 ուղևորները (այդ թվում՝ 5 երեխա) և անձնակազմի 6 անդամները մահացել են: Քննչական կոմիտեի և դատախազության տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է Տինդայում վայրէջք կատարելիս երկրորդ մոտեցման ժամանակ։
Քրեական գործ է հարուցվել երթևեկության անվտանգության և ինքնաթիռի շահագործման կանոնները խախտելու հոդվածով։