https://arm.sputniknews.ru/20250723/amn-mzg-i-mvot10-mln-dvolari-hakabeghmnavvorichnery-aghqat-erkrnerin-ugharkelu-pvokharen-kvaren-91600072.html
ԱՄՆ ՄԶԳ-ի մոտ 10 մլն դոլարի հակաբեղմնավորիչները աղքատ երկրներին ուղարկելու փոխարեն կվառեն
ԱՄՆ ՄԶԳ-ի մոտ 10 մլն դոլարի հակաբեղմնավորիչները աղքատ երկրներին ուղարկելու փոխարեն կվառեն
Sputnik Արմենիա
Ըստ պարբերականի, հակաբեղմնավորիչների պիտանիությանժամկետն ավարտվում է 2027 թվականի ապրիլից մինչև 2031 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում։ 23.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-23T16:02+0400
2025-07-23T16:02+0400
2025-07-23T16:06+0400
ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid)
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/05/85480905_0:167:1600:1067_1920x0_80_0_0_562b0e3394a2afa112255a94899fed4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ԱՄՆ իշխանությունների կողմից փակված Միջազգային զարգացման գործակալության (USAID) մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ հակաբեղմնավորիչները աղքատ երկրներ ուղարկելու փոխարեն կայրվեն: Այս մասին գրում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։Գործակալության տվյալներով՝ օտարերկրյա օգնությունը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հունվարյան որոշումից հետո հակաբեղմնավորիչները, որոնց թվում են դեղահաբեր, ներարգանդային հակաբեղմնավորիչներ, ինչպես նաև հակաբեղմնավորիչ իմպլանտներ, ամիսներ շարունակ պահվել են Բելգիայի պահեստում: Նշվում է, որ Վաշինգտոնը մերժել է ՄԱԿ-ի և ընտանիքի պլանավորմամբ զբաղվող կազմակերպությունների՝ այդ միջոցները գնելու կամ աղքատ երկրներ ուղարկելու առաջարկները: Այժմ հակաբեղմնավորիչները նախատեսում են ուղարկել Ֆրանսիա՝ դրանց հետագա ոչնչացման համար։«Reuters»-ը, հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին, նշում է, որ հակաբեղմնավորիչների պիտանիության ժամկետն ավարտվում է 2027 թվականի ապրիլից մինչև 2031 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, որը ղեկավարում էր ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտը (DOGE), փետրվարի 2-ին USAID-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որի «մեռնելու ժամանակն է»: Հաջորդ օրը նա հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է փակել գործակալությունը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը փետրվարի 3-ին նշանակվել էր USAID-ի ղեկավարի պաշտոնակատար, փետրվարի 5-ին հայտարարեց, որ իշխանությունները պատրաստվում են ստուգել գործակալությունը «վերևից ներքև»՝ որոշելու ծրագրերի ֆինանսավորման համապատասխանությունը գործող վարչակազմի միջազգային քաղաքականությանը:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/05/85480905_0:0:1424:1067_1920x0_80_0_0_6ce413ae16eef8db117a70d9eaefe47d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid), ամն
ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid), ամն
ԱՄՆ ՄԶԳ-ի մոտ 10 մլն դոլարի հակաբեղմնավորիչները աղքատ երկրներին ուղարկելու փոխարեն կվառեն
16:02 23.07.2025 (Թարմացված է: 16:06 23.07.2025) Ըստ պարբերականի, հակաբեղմնավորիչների պիտանիությանժամկետն ավարտվում է 2027 թվականի ապրիլից մինչև 2031 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ԱՄՆ իշխանությունների կողմից փակված Միջազգային զարգացման գործակալության (USAID) մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ հակաբեղմնավորիչները աղքատ երկրներ ուղարկելու փոխարեն կայրվեն: Այս մասին գրում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ օտարերկրյա օգնությունը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հունվարյան որոշումից հետո հակաբեղմնավորիչները, որոնց թվում են դեղահաբեր, ներարգանդային հակաբեղմնավորիչներ, ինչպես նաև հակաբեղմնավորիչ իմպլանտներ, ամիսներ շարունակ պահվել են Բելգիայի պահեստում: Նշվում է, որ Վաշինգտոնը մերժել է ՄԱԿ-ի և ընտանիքի պլանավորմամբ զբաղվող կազմակերպությունների՝ այդ միջոցները գնելու կամ աղքատ երկրներ ուղարկելու առաջարկները: Այժմ հակաբեղմնավորիչները նախատեսում են ուղարկել Ֆրանսիա՝ դրանց հետագա ոչնչացման համար։
«ԱՄՆ կառավարությունը 160 հազար դոլար կծախսի Ֆրանսիայում բժշկական թափոններով զբաղվող ձեռնարկությունում պաշարները այրելու համար», - նշում է գործակալությունը:
«Reuters»-ը, հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին, նշում է, որ հակաբեղմնավորիչների պիտանիության ժամկետն ավարտվում է 2027 թվականի ապրիլից մինչև 2031 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, որը ղեկավարում էր ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտը (DOGE), փետրվարի 2-ին USAID-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որի «մեռնելու ժամանակն է»: Հաջորդ օրը նա հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է փակել գործակալությունը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը փետրվարի 3-ին նշանակվել էր USAID-ի ղեկավարի պաշտոնակատար, փետրվարի 5-ին հայտարարեց, որ իշխանությունները պատրաստվում են ստուգել գործակալությունը «վերևից ներքև»՝ որոշելու ծրագրերի ֆինանսավորման համապատասխանությունը գործող վարչակազմի միջազգային քաղաքականությանը: