https://arm.sputniknews.ru/20250721/azal-i-odanavi-vtari-gvortsvov-rdn-spasum-e-qnnchakan-gvortsvoghutjunneri-ardjunqin-peskvov-91540664.html
AZAL-ի օդանավի վթարի գործով ՌԴ–ն սպասում է քննչական գործողությունների արդյունքին. Պեսկով
AZAL-ի օդանավի վթարի գործով ՌԴ–ն սպասում է քննչական գործողությունների արդյունքին. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը հույս ունի` Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների ներկայիս բարդ փուլը կանցնի: 21.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-21T15:50+0400
2025-07-21T15:50+0400
2025-07-21T15:52+0400
դմիտրի պեսկով
ինքնաթիռ
ադրբեջան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_0:124:3047:1838_1920x0_80_0_0_ae62e1b0c63877654699deaa44d2cf21.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Մոսկվան սպասում է «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման գործով ընթացող քննչական գործողությունների արդյունքներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում Ռուսաստանի դեմ միջազգային դատական ատյաններ դիմելու համար՝ կապված Ակտաուում AZAL ինքնաթիռի կործանման հետ:Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների ներկայիս բարդ փուլը կանցնի։«Երբեմն երկրների հարաբերություններում բարդ ժամանակաշրջաններ են լինում։ Հիմա հենց դրանցից մեկն է։ Մենք հույս ունենք, որ այդ ժամանակահատվածը կանցնի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքվի վերջին իրադարձությունները չեն հանգեցնի ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունների խզմանը։Հիշեցնենք` Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ղազախստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահից այն բանի համար, որ ադրբեջանական ինքնաթիռի ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ՌԴ օդային տարածքում:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_286:0:3017:2048_1920x0_80_0_0_795fc527743fdf22667e504e8297649d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ինքնաթիռ, ադրբեջան, ռուսաստան
դմիտրի պեսկով, ինքնաթիռ, ադրբեջան, ռուսաստան
AZAL-ի օդանավի վթարի գործով ՌԴ–ն սպասում է քննչական գործողությունների արդյունքին. Պեսկով
15:50 21.07.2025 (Թարմացված է: 15:52 21.07.2025) ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը հույս ունի` Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների ներկայիս բարդ փուլը կանցնի:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Մոսկվան սպասում է «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման գործով ընթացող քննչական գործողությունների արդյունքներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում Ռուսաստանի դեմ միջազգային դատական ատյաններ դիմելու համար՝ կապված Ակտաուում AZAL ինքնաթիռի կործանման հետ:
«Ընթանում են քննչական գործողություններ, անցկացվում է քննություն։ Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի (տվյալ դեպքում դա Ադրբեջանի իրավունքն է), մենք պկսպասենք ընթացող բոլոր քննչական գործընթացների աշտոնական արդյունքներին», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով իրավիճակը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների ներկայիս բարդ փուլը կանցնի։
«Երբեմն երկրների հարաբերություններում բարդ ժամանակաշրջաններ են լինում։ Հիմա հենց դրանցից մեկն է։ Մենք հույս ունենք, որ այդ ժամանակահատվածը կանցնի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքվի վերջին իրադարձությունները չեն հանգեցնի ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունների խզմանը։
Հիշեցնենք` Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ղազախստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահից այն բանի համար, որ ադրբեջանական ինքնաթիռի ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ՌԴ օդային տարածքում: