https://arm.sputniknews.ru/20250716/israjeli-banaky-harvatsel-e-damaskvosum-siriaji-glkhavvor-shtabi-hamalirin-91390725.html
Իսրայելի բանակը հարվածել է Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի համալիրին
Իսրայելի բանակը հարվածել է Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի համալիրին
Sputnik Արմենիա
Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը և խաղաղ դրուզների դեմ Սիրիայի իշխանամետ ուժերի գործողություններին: 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T15:38+0400
2025-07-16T15:38+0400
2025-07-16T19:04+0400
իսրայել
դրուզ
ցախալ
սիրիա
դամասկոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91393433_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3750dc377f41ec206c81d1bc8d6e83c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի մուտքին հարված հասցնելու մասին:Հուլիսի 16-ին Իսրայելի դրուզական համայնքների ղեկավարները հայտարարել են զանգվածային գործադուլ սկսելու մասին՝ ի պաշտպանություն իրենց սիրիացի հավատակիցների, որոնք Սիրիայի հարավում հարձակման են ենթարկվել կառավարական զորքերի կողմից: Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է սիրիական իշխանամետ ուժերի վրա ավելացնել հարձակումները, եթե նրանք չդադարեցնեն Սուվեյդա նահանգում դրուզների նկատմամբ հարձակումները և չլքեն Սիրիայի հարավային այդ շրջանը:Իսրայելը դրուզների պատճառով հարված է հասցրել Սիրիայի արմատականներինՀիշեցնենք, որ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել Սուվեյդա նահանգի դրուզական մի շարք բնակավայրերի վրա զինյալների հարձակման մասին, ինչի հետևանքով փակվել էր նաև նահանգը Դամասկոսին կապող մայրուղին: Դրուզական ինքնապաշտպանական ջոկատները խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար մարտի են բռնվել զինյալների հետ։ Երկու կողմից էլ կան զոհեր, վիրավորներ և գերիներ։ Մարտերը շարունակվում են։
իսրայել
սիրիա
դամասկոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Момент авиаудара по зданию генштаба сирийской армии в Дамаске
Sputnik Արմենիա
Момент авиаудара по зданию генштаба сирийской армии в Дамаске
2025-07-16T15:38+0400
true
PT1M06S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91393433_195:0:1635:1080_1920x0_80_0_0_0458496fd0e354db8aeed8884083b7f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, դրուզ, ցախալ, սիրիա, դամասկոս, видео
իսրայել, դրուզ, ցախալ, սիրիա, դամասկոս, видео
Իսրայելի բանակը հարվածել է Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի համալիրին
15:38 16.07.2025 (Թարմացված է: 19:04 16.07.2025) Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը և խաղաղ դրուզների դեմ Սիրիայի իշխանամետ ուժերի գործողություններին:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի մուտքին հարված հասցնելու մասին:
«Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Դամասկոսում սիրիական ռեժիմի գլխավոր շտաբի մուտքերը։ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հետևել Սիրիայի հարավում խաղաղ դրուզների դեմ ծավալվող իրադարձություններին և գործողություններին: Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան՝ գրոհում է այդ շրջանը՝ պատրաստվելով իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների», - ասված է ՑԱԽԱԼ-ի՝
X սոցցանցում հրապարակած հաղորդագրության մեջ:
Հուլիսի 16-ին Իսրայելի դրուզական համայնքների ղեկավարները հայտարարել են զանգվածային գործադուլ սկսելու մասին՝ ի պաշտպանություն իրենց սիրիացի հավատակիցների, որոնք Սիրիայի հարավում հարձակման են ենթարկվել կառավարական զորքերի կողմից: Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է սիրիական իշխանամետ ուժերի վրա ավելացնել հարձակումները, եթե նրանք չդադարեցնեն Սուվեյդա նահանգում դրուզների նկատմամբ հարձակումները և չլքեն Սիրիայի հարավային այդ շրջանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել Սուվեյդա նահանգի դրուզական մի շարք բնակավայրերի վրա զինյալների հարձակման մասին, ինչի հետևանքով փակվել էր նաև նահանգը Դամասկոսին կապող մայրուղին: Դրուզական ինքնապաշտպանական ջոկատները խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար մարտի են բռնվել զինյալների հետ։ Երկու կողմից էլ կան զոհեր, վիրավորներ և գերիներ։ Մարտերը շարունակվում են։