https://arm.sputniknews.ru/20250715/trampy-hajtararel-e-vor-chi-dadarum-gvorts-unenal-putini-het-91336054.html
Թրամփը հայտարարել է, որ չի դադարում գործ ունենալ Պուտինի հետ
Թրամփը հայտարարել է, որ չի դադարում գործ ունենալ Պուտինի հետ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահն ասել է` ինքը չորս անգամ մտածել է, որ կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ 15.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-15T10:30+0400
2025-07-15T10:30+0400
2025-07-15T16:40+0400
ամն
ռուսաստան
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90211933_0:160:3072:1888_1920x0_80_0_0_8401cd25461975f38e6ad31e0508ce69.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դադարում գործ ունենալ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը չորս անգամ մտածել է, որ կկարողանա գործարքի հասնել Ռուսաստանի հետ։Միևնույն ժամանակ, երբ Թրամփին հարցրել են Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ վստահություն ունենալու մասին, նա ընդգծել է, որ գրեթե ոչ մեկին չի վստահում։Հիշեցնենք` հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ–ն 100% մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ներմուծվող ապրանքների համար և երկրորդային պատժամիջոցներ ռուսական նավթ գնող երկրների դեմ, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 50 օրվա ընթացքում հրադադարի համաձայնագիր չկնքվի։ Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի բաժնետոմսերի շուկան հիմնական առևտրային նստաշրջանի ընթացքում աճեց 2,73%-ով ՝ կտրուկ արագացնելով տեմպը։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջվա պես սպասում է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների վերաբերյալ առաջարկի, սակայն Կիևը ակնհայտորեն չի շտապում։Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարին Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը և ուժերի վերախմբավորման ու վերազինման համար դադարը՝ հակամարտության հետագա շարունակման նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն պայքարել ռուս ժողովրդի շահերի համար. դա է հատուկ գործողության իմաստը։ Պուտինի խոսքով` խաղաղությունը պետք է հիմնված լինի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, բոլոր ազգերի օրինական շահերի հարգանքի վրա։Թրամփը հայտարարել է Եվրոպայի հաշվին Կիևին զենք մատակարարելու գործարքի մասին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90211933_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e807b1bf198a18c37953f879c5ebe294.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
Թրամփը հայտարարել է, որ չի դադարում գործ ունենալ Պուտինի հետ
10:30 15.07.2025 (Թարմացված է: 16:40 15.07.2025) ԱՄՆ նախագահն ասել է` ինքը չորս անգամ մտածել է, որ կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դադարում գործ ունենալ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Ես հիասթափված եմ նրանից, բայց չեմ դադարում գործ ունենալ հետը»,– նշել է նա բրիտանական հեռուստաընկերության հետ զրույցում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը չորս անգամ մտածել է, որ կկարողանա գործարքի հասնել Ռուսաստանի հետ։
Միևնույն ժամանակ, երբ Թրամփին հարցրել են Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ վստահություն ունենալու մասին, նա ընդգծել է, որ գրեթե ոչ մեկին չի վստահում։
Հիշեցնենք` հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ–ն 100% մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ներմուծվող ապրանքների համար և երկրորդային պատժամիջոցներ ռուսական նավթ գնող երկրների դեմ, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 50 օրվա ընթացքում հրադադարի համաձայնագիր չկնքվի։ Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի բաժնետոմսերի շուկան հիմնական առևտրային նստաշրջանի ընթացքում աճեց 2,73%-ով ՝ կտրուկ արագացնելով տեմպը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
հայտարարեց, որ Ռուսաստանն առաջվա պես սպասում է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների վերաբերյալ առաջարկի, սակայն Կիևը ակնհայտորեն չի շտապում։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարին Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը և ուժերի վերախմբավորման ու վերազինման համար դադարը՝ հակամարտության հետագա շարունակման նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն պայքարել ռուս ժողովրդի շահերի համար. դա է հատուկ գործողության իմաստը։ Պուտինի խոսքով` խաղաղությունը պետք է հիմնված լինի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, բոլոր ազգերի օրինական շահերի հարգանքի վրա։