00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի թիմը արծաթե մեդալ է նվաճել Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

© Photo : official site of MESCS of RA Հայաստանի թիմը արծաթե մեդալ է նվաճել Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմը արծաթե մեդալ է նվաճել Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2025
Բաժանորդագրվել
Օլիմպիադային մասնակցել է 90 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։
Քիմիայի օլիմպիադայի թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արտյոմ Պետրոսյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանող)։
Օլիմպիադային մասնակցել է 90 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:
Հիշեցնենք, որ Քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 4 բրոնզե մեդալի։
Լրահոս
0