00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբիոն հայտարարել է` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման որոշումը Թրամփի գործն է

© Photo : Social media of The White House / XՄարկո Ռուբիո
Մարկո Ռուբիո - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2025
Բաժանորդագրվել
Նախագահը հասկացրել է, որ ինքը նման հնարավորություն ունի ինչպես գործող լիազորությունների շրջանակում, այնպես էլ նոր քայլերի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումը շարունակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունը մնալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահը հասկացրել է, որ ինքը նման հնարավորություն ունի ինչպես գործող լիազորությունների շրջանակում, այնպես էլ նոր քայլերի շրջանակում։ Մենք զգուշացրել ենք (Ռուսաստանին. խմբ.), որ նման պահ կարող է գալ, և շարունակում ենք դա շեշտել, քանի որ դա համապատասխանում է իրականությանը: Բայց եկել է այդ պահը, թե ոչ, դա նախագահի որոշելիքն է»,- ասել է նա Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում։
Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագծի ընդունման հեռանկարը լիովին կախված կլինի իր որոշումից: Նա հավելել է, որ շատ ուշադիր ուսումնասիրում է այդ օրինագիծը, և նշել, որ այն «տարբերակ է»: «Politico» պարբերականը, հղում անելով Սպիտակ տան և Կոնգրեսի աղբյուրներին, հուլիսի 9-ին հայտնել է, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին՝ պայմանով, որ փաստաթուղթը կներառի պատժամիջոցները չեղարկելու լիազորություններ:
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը (ՌԴ-ում ընդգրկված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում), որը հայտնի է իր հակառուսական հռետորաբանությամբ, ավելի վաղ պատժամիջոցների օրինագիծ էր ներկայացրել, որը նախատեսում է ԱՄՆ-ի կողմից 500 տոկոսի չափով ներմուծման մաքսատուրքեր սահմանել այն ապրանքների համար, որոնք ներկրվում են Ռուսաստանից նավթ, նավթամթերք, բնական գազ և ուրան գնող երկրներից։ Ավելի ուշ «Bloomberg» գործակալությունը հաղորդել էր, որ սենատորները պատրաստ չեն օրինագիծն ընդունել առանց ԱՄՆ նախագահի հավանության, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավարը Գրեհեմին հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների համակարգված կիրառման անհրաժեշտության մասին:
Ինքը՝ Թրամփը, հունիսին խոստովանել էր, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները Վաշինգտոնի վրա հսկայական գումարներ են նստում, խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։ Թրամփը նաև հայտարարել էր, որ դեռ հետաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ հուսալով, որ Ուկրաինայի հարցով կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կկնքվի:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել և շարունակում է ուժեղացնել։ Ըստ ՌԴ–ի` Արևմուտքին պակասում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը ճանաչելու խիզախությունը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։
Լրահոս
0