00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճիշտ կլիներ` ԲՐԻԿՍ-ին մասնակցեր. իրանցի փորձագետները՝ Փեզեշքիանի արցախյան այցի մասին

© Photo : азербайджанские СМИԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2025
Բաժանորդագրվել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությունը Ստեփանակերտում կայացած գագաթնաժողովին և նրա ընդգծված ջերմ շփումը Ադրբեջանի նախագահի հետ քննադատության ալիք են առաջացրել Իրանի փորձագիտական ​​​​համայնքի շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռիո դե Ժանեյրոյում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովն Իրանի համար ավելի կարևոր էր, քան Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովը, որին նախընտրել էր մասնակցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային հարաբերությունների և Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, Թեհրանի ATU համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ Փեզեշքիանի մասնակցությունը Ստեփանակերտում կայացած գագաթնաժողովին բացասաբար է ընկալվել Հայաստանի հասարակական կարծիքի կողմից։ Հայաստանի, որը Իրանի համար բաց դարպաս է Հարավային Կովկաս։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի, Իսրայելի և ՆԱՏՕ-ի ազդեցության ներքո է... Փեզեշքիանի նախորդ այցի ժամանակ ձեռք բերված որևէ համաձայնություն չի իրականացվել: Սակայն հավանության արժանանալու հույսով մշտական ​​զիջումներն ու աջակցության արտահայտումը Ալիևի մոտ միայն մեծամտություն է առաջացնում», – կարծում է Մովահեդիանը։
Իր հերթին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Իբրահիմ Ռեզային X սոցցանցում կտրուկ քննադատել է Փեզեշքիանի «ջերմ գրկախառնությունը» Ալիևի հետ։
«Նախագահական արարողակարգի ծառայությունը պետք է մեկ շաբաթով դադարեցնի աշխատանքը և իր ղեկավարին (Մասուդ Փեզեշքիանին) բացատրի, որ դիվանագիտության և պաշտոնական հանդիպումների ոլորտը դավաճանների առջև խոնարհումների և գրկախառնությունների վայր չէ», – ասաց նա։
Միևնույն ժամանակ, Sputnik Արմենիայի հետ զրույցում Թեհրանի համալսարանի պետական քաղաքականության ոլորտի փորձագետ, բիզնեսի և ֆինանսական շուկաների ոլորտի վերլուծաբան Մեհդի Ռաբաթին նշեց, որ Չինաստանն Իրանի համար ավելի կարևոր և հեռանկարային գործընկեր է: Սակայն Փեզեշքիանը ոչ մի անգամ չի եղել Պեկինում, փաստում է փորձագետը։
«Իրանի նախագահը ոչ մի անգամ չի այցելել Պեկին։ Միևնույն ժամանակ, նրա նախագահության ընթացքում երկու պաշտոնական և լայնորեն լուսաբանված այցեր են եղել Ադրբեջան, երկիր, որի մասնաբաժինը Իրանի հետ առևտրում բավական համեստ է (տարեկան 1 մլրդ դոլարից պակաս)», – ընդգծեց Ռաբաթին։
Ստեփանակերտում կայացած գագաթնաժողովին Փեզեշքիանի մասնակցության մասին Թեհրանի վերլուծական կենտրոնը ևս քննադատական ​​հոդված է հրապարակել, որում նշել է, որ չնայած Ադրբեջանը տնտեսական առումով առաջատար դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասում, նրա ներուժը կարող է օգտագործվել ինչպես բարիդրացիական քաղաքականության շրջանակներում, այնպես էլ Իրանի շահերի դեմ, ինչը, մասնավորապես, կարող է հանգեցնել տարածաշրջանային լոգիստիկ նախագծերից նրա դուրս մղմանը։
«Ռեալպոլիտիկի տեսանկյունից, ժամանակի ընթացքում հարաբերական օգուտների հետևից ընկնելը հանգեցնում է ուժերի անհավասարակշռության։ Այս համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը կարող է օգնել վերականգնել հավասարակշռությունը տարածաշրջանում։ Գուցե ավելի ճիշտ քայլ կլիներ, եթե Իրանի նախագահը նախ այցելեր Հայաստան, ապա նոր գնար Ադրբեջան», – կարծում են կենտրոնի փորձագետները։
Այս ֆոնին վերլուծական կենտրոնը առաջարկում է նաև սեղմ ժամկետներում կազմակերպել Փեզեշքիանի այցը Երևան և քննարկել Թեհրանի ու Երևանի միջև 2021 թվականի Ադրբեջանի և Թուրքիայի միջև «Շուշիի հռչակագրի» նման հայտարարություն ստորագրելու հնարավորությունը։
Հուլիսի 4-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով այցելել էր Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին։ Փեզեշքիանը եղել էր Ստեփանակերտում, որտեղ հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ապա մեկնել Շուշի, որտեղ Ալիևը ցուցադրել է Ռուբեն Վարդանյանի կողմից վերականգնված մզկիթը։
Չնայած այն հանգամանքին, որ Իրանը դեմ է հանդես եկել այս ուղևորությանը, ինչի մասին Փեզեշքիանն ինքն է ավելի ուշ հայտարարել, նա այնուամենայնիվ մեկնել է, ապա հայտարարել, որ Իսրայելը հարձակում էր նախապատրաստում իր դեմ։
Ավելի վաղ լրատվամիջոցները և Իրանի ներկայացուցիչները հաղորդել էին ԻԻՀ տարածքում հարձակումներ իրականացնելու հարցում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության, Բաքվի և Թել Ավիվի միջև հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ, հիշատակվել էր նույնիսկ Լեռնային Ղարաբաղի տարածքի օգտագործման մասին։ Այս առումով Փեզեշքիանի ուղևորությունը և նրա չափազանց ջերմ շփումը Ադրբեջանի նախագահի հետ քննադատության ալիք առաջացրեցին Իրանի փորձագիտական ​​հանրության շրջանում։
Լրահոս
0