https://arm.sputniknews.ru/20250703/varvordakan-iravunqy-ktvajnacvi-azh-n-yndunec-orenqy-90864481.html
Վարորդական իրավունքը կթվայնացվի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը
Վարորդական իրավունքը կթվայնացվի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի պլաստիկ քարտն իրենց մոտ չունեցող վարորդները չեն տուգանվի։ 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T14:33+0400
2025-07-03T14:33+0400
2025-07-03T14:33+0400
վարորդական իրավունք
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/847/32/8473277_0:202:1200:877_1920x0_80_0_0_8af50c9c79db10e6f2861dd022f1548c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականը կլինի ոչ միայն պլաստիկ քարտի, այլև՝ թվային տարբերակով։62 կողմ, դեմ՝0, ձեռնպահ՝ 25ԱԺ-ն այսօր 62 կողմ, 0 դեմ, 25 ձեռնպահ ձայներով ընդունեց փոփոխությունների փաթեթը։Այն ենթադրում է, որ եթե վարորդն իր մոտ պլաստիկ քարտ չունենա, դա տուգանք չի առաջացնի։Պարեկները տեխնիկապես կարող են անձի դեմքի նույնականացմամբ թվային հարթակում` պլանշետներում տեսնել նրա վարորդական ամբողջ կենսագրությունը։Նախատեսվում է հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։Օրենսդրական այս կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թ. սեպտեմբերի 1–ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/847/32/8473277_0:0:1200:900_1920x0_80_0_0_1730f94ce393fd17479873632817da15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարորդական իրավունք, օրենք
վարորդական իրավունք, օրենք
Վարորդական իրավունքը կթվայնացվի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը
Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի պլաստիկ քարտն իրենց մոտ չունեցող վարորդները չեն տուգանվի։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականը կլինի ոչ միայն պլաստիկ քարտի, այլև՝ թվային տարբերակով։
62 կողմ, դեմ՝0, ձեռնպահ՝ 25
ԱԺ-ն այսօր 62 կողմ, 0 դեմ, 25 ձեռնպահ ձայներով ընդունեց փոփոխությունների փաթեթը։
Այն ենթադրում է, որ եթե վարորդն իր մոտ պլաստիկ քարտ չունենա, դա տուգանք չի առաջացնի։
Մեքենայի հաշվառման և վարորդական վկայականների թվայնացումը հնարավորություն է տալիս ֆիզիկական, պլաստիկ քարտին զուգահեռ ունենալ նաև էլեկտրոնային, թվային տարբերակով վկայական, որը ՀՀ տարածքում իրավաչափ կհամարվի։
Պարեկները տեխնիկապես կարող են անձի դեմքի նույնականացմամբ թվային հարթակում` պլանշետներում տեսնել նրա վարորդական ամբողջ կենսագրությունը։
Նախատեսվում է հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։
Օրենսդրական այս կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թ. սեպտեմբերի 1–ից։