https://arm.sputniknews.ru/20250622/hajrenakan-paterazmi-meknarki-tarelic-haghtanaki-zbvosajgum-hargel-en-zvohvatsneri-hishataky-90471582.html
Հայրենական պատերազմի մեկնարկի տարելից. Հաղթանակի զբոսայգում հարգել են զոհվածների հիշատակը
Հայրենական պատերազմի մեկնարկի տարելից. Հաղթանակի զբոսայգում հարգել են զոհվածների հիշատակը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ Երևանի Հաղթանակի զբոսայգում հարգել են զոհված զինվորների հիշատակը։ 22.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-22T10:46+0400
2025-06-22T10:46+0400
2025-06-22T20:01+0400
հայրենական մեծ պատերազմ
«հաղթանակ» զբոսայգի
«ռոսսոտրուդնիչեստվո»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90470418_0:0:1600:900_1920x0_80_0_0_2f920162fb0e72701c27e024622d6d30.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ Երևանի Հաղթանակի զբոսայգում հարգել են զոհված զինվորների հիշատակը։Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Հայաստանում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատների, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, Վետերանների ասոցիացիայի, «Մոսկվայի տան» աշխատակիցները և Երևանում կայացած միջազգային մեդիա ֆորումի մասնակիցները։Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ են հարգել զոհվածների հիշատակը։«Շատ կարևոր է, որ հիշատակի այս օրը մենք այստեղ ենք և միասին ենք», - ասաց Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։«Անմահ գունդ» միջազգային շարժման և «Հայաստանի կամավորների միության» ներկայացուցիչները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերին Հաղթանակի այգում։«Նրանց անունները չեն կարող մոռացվել, նրանց սխրանքները՝ երբեք։ Մենք հիշում ենք։ Մենք հպարտ ենք։ Մենք շնորհակալ ենք», - ասել է «Անմահ գունդ» կազմակերպության ղեկավար Էդմոն Հովհաննիսյանը։Հայրենական մեծ պատերազմը սկսվել է1941 թվականի հունիսի 22-ին։ Ժամը 4-ին Վերմախտի հիմնական ուժերը և գերմանական դաշնակիցների զորքերը, խախտելով չհարձակվելու մասին պայմանագիրը, հզոր հարձակում սկսեցին ԽՍՀՄ ողջ արևմտյան սահմանի երկայնքով՝ Սև ծովից մինչև Բալթիկ ծով։ Ժամը 5-6-ին նացիստական զորքերը հատեցին ԽՍՀՄ պետական սահմանը։ Հարձակոիմից ընդամենը մեկուկես ժամ անց Խորհրդային Միությունում Գերմանիայի դեսպան, կոմս Վերներ ֆոն Շուլենբուրգը պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ին։ Հայ ժողովուրդը անգնահատելի ներդրում ունեցավ Մեծ Հաղթանակի նվաճման գործում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90470418_200:0:1400:900_1920x0_80_0_0_17ea1159edb3032c2bacbef7ea81b45c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայրենական մեծ պատերազմ, «հաղթանակ» զբոսայգի, «ռոսսոտրուդնիչեստվո»
հայրենական մեծ պատերազմ, «հաղթանակ» զբոսայգի, «ռոսսոտրուդնիչեստվո»
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ Երևանի Հաղթանակի զբոսայգում հարգել են զոհված զինվորների հիշատակը։
Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Հայաստանում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատների, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, Վետերանների ասոցիացիայի, «Մոսկվայի տան» աշխատակիցները և Երևանում կայացած միջազգային մեդիա ֆորումի մասնակիցները։
Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ են հարգել զոհվածների հիշատակը։
«Շատ կարևոր է, որ հիշատակի այս օրը մենք այստեղ ենք և միասին ենք», - ասաց Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
«Անմահ գունդ» միջազգային շարժման և «Հայաստանի կամավորների միության» ներկայացուցիչները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերին Հաղթանակի այգում։
«Նրանց անունները չեն կարող մոռացվել, նրանց սխրանքները՝ երբեք։ Մենք հիշում ենք։ Մենք հպարտ ենք։ Մենք շնորհակալ ենք», - ասել է «Անմահ գունդ» կազմակերպության ղեկավար Էդմոն Հովհաննիսյանը։
Հայրենական մեծ պատերազմը սկսվել է1941 թվականի հունիսի 22-ին։ Ժամը 4-ին Վերմախտի հիմնական ուժերը և գերմանական դաշնակիցների զորքերը, խախտելով չհարձակվելու մասին պայմանագիրը, հզոր հարձակում սկսեցին ԽՍՀՄ ողջ արևմտյան սահմանի երկայնքով՝ Սև ծովից մինչև Բալթիկ ծով։ Ժամը 5-6-ին նացիստական զորքերը հատեցին ԽՍՀՄ պետական սահմանը։ Հարձակոիմից ընդամենը մեկուկես ժամ անց Խորհրդային Միությունում Գերմանիայի դեսպան, կոմս Վերներ ֆոն Շուլենբուրգը պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ին։ Հայ ժողովուրդը անգնահատելի ներդրում ունեցավ Մեծ Հաղթանակի նվաճման գործում։