https://arm.sputniknews.ru/20250617/israjely-chi-cankanum-gnal-irani-het-hakamartutjuny-kargavvorelu-tshanaparhvov-peskvov-90230434.html
Իսրայելը չի ցանկանում գնալ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու ճանապարհով. Պեսկով
Իսրայելը չի ցանկանում գնալ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու ճանապարհով. Պեսկով
Sputnik Արմենիա
Ռուսաստանը կոչ է անում Թեհրանին և Թել Ավիվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T15:34+0400
2025-06-17T15:34+0400
2025-06-17T15:59+0400
դմիտրի պեսկով
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_0:124:3047:1838_1920x0_80_0_0_ae62e1b0c63877654699deaa44d2cf21.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանն այժմ տեսնում է, որ Իսրայելն առնվազն չի ցանկանում Իրանի հետ հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով գնալ և այդ հարցում դիմել միջնորդության։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոչ է անում Թեհրանին և Թել Ավիվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, որպեսզի հետո դուրս գան կարգավորման խաղաղ քաղաքական և դիվանագիտական ուղու վրա։ԻՀՊԿ-ի ևս մեկ բարձրաստիճան զինվորական է սպանվել. ՑԱԽԱԼՊեսկովը նաև ընդգծել է, որ Կրեմլը տեղյակ է թեմայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններից։«Իրավիճակը մտահոգիչ է։ Իհարկե, մենք տեսել և լսել ենք այդ հայտարարությունները», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թեհրանի բնակիչներին ուղղված Թրամփի կոչը, ինչպես նաև Նեթանյահուի հայտարարությունը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր վերացման մասին։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_286:0:3017:2048_1920x0_80_0_0_795fc527743fdf22667e504e8297649d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ռուսաստան
դմիտրի պեսկով, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ռուսաստան
Իսրայելը չի ցանկանում գնալ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու ճանապարհով. Պեսկով
15:34 17.06.2025 (Թարմացված է: 15:59 17.06.2025) Ռուսաստանը կոչ է անում Թեհրանին և Թել Ավիվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանն այժմ տեսնում է, որ Իսրայելն առնվազն չի ցանկանում Իրանի հետ հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով գնալ և այդ հարցում դիմել միջնորդության։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գիտեք, որ ռուսական կողմը և մասնավորապես նախագահ Պուտինն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի նման միջնորդական ծառայություններ մատուցել։ Այս պահին մենք տեսնում ենք, որ առնվազն Իսրայելը չի ցանկանում որևէ միջնորդական ծառայության դիմել և ընդհանրապես կարգավորման խաղաղ ճանապարհով գնալ», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոչ է անում Թեհրանին և Թել Ավիվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, որպեսզի հետո դուրս գան կարգավորման խաղաղ քաղաքական և դիվանագիտական ուղու վրա։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Կրեմլը տեղյակ է թեմայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններից։
«Իրավիճակը մտահոգիչ է։ Իհարկե, մենք տեսել և լսել ենք այդ հայտարարությունները», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թեհրանի բնակիչներին ուղղված Թրամփի կոչը, ինչպես նաև Նեթանյահուի հայտարարությունը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր վերացման մասին։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։