00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից կոռուպցիայի պատճառով

© Sputnik / Кирилл КаллиниковՆիկոլա Սարկոզի
Նիկոլա Սարկոզի - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2025
Բաժանորդագրվել
Սարկոզին Ֆրանսիայի երկրորդ ղեկավարն է, որը կորցրել է այդ մրցանակը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոռուպցիայի գործով դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից` երկրի բարձրագույն պետական պարգևից: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը` հղում անելով համապատասխան գերատեսչության հրամանագրին։
Սարկոզիին պարգևից զրկելու որոշումը կայացվել է հասարակական ճնշման ֆոնին։ Մայիսի սկզբին Պատվո լեգեոնի շքանշանի և «Արժանիքների համար» շքանշանի կավալերների մի քանի ժառանգներ հայց էին ներկայացրել Փարիզի դատարան` պահանջելով հետ կանչել պետության նախկին ղեկավարի պարգևները։
Այսպիսով, Սարկոզին Ֆրանսիայի երկրորդ ղեկավարն է, որը կորցրել է այդ պարգևը: Առաջինը մարշալ Ֆիլիպ Պետենն էր, որը 1945 թվականին զրկվեց շքանշանից նացիստական ռեժիմի հետ համագործակցության համար։
2023 թվականի մայիսին Փարիզի Վերաքննիչ դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և ազդեցության առևտրի մեջ` նրան դատապարտելով երեք տարվա ազատազրկման, որոնցից երկուսը` պայմանական, իսկ մեկը` տնային կալանքի տակ, էլեկտրոնային թևնոցով։
Վճռաբեկ դատարանը դատավճիռը վերջնականապես հաստատել էր 2024 թվականի դեկտեմբերին, իսկ 2025 թվականի փետրվարին նախկին նախագահը սկսել էր կրել պատիժը։
Մեղադրանքների էությունն այն էր, որ Սարկոզին իր փաստաբան Թիերի Էրզոգի միջոցով խոստացել է Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերին օգնել պաշտոն ստանալ Մոնակոյում` իր նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման հետաքննության ընթացքի մասին գաղտնի տեղեկատվության դիմաց:
Հետաքննությունը հիմնվում էր հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների վրա, որոնցում քաղաքական գործիչները կեղծ անուններով ձևակերպված բջջային համարներ էին օգտագործել։ Դատարանը հաստատել է գործի երեք մեղադրյալների միջև կոռուպցիոն պայմանավորվածության առկայությունը։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվեց 1 տարվա բանտարկության
Էրզոգն ու Ազիբերը նույնպիսի ժամկետներ են ստացել, ընդ որում` փաստաբանին լրացուցիչ երեք տարով արգելվել է զբաղվել իրավաբանությամբ:
Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի պատմության առաջին նախկին նախագահն է դարձել, որն իրական բանտարկություն է ստացել: Նրանից առաջ Ժակ Շիրակը 2011-ին դատապարտվել էր երկու տարվա պայմանական ազատազրկման` Փարիզում իր քաղաքապետության շրջանում կեղծ աշխատատեղեր ստեղծելու համար։
Լրահոս
0