https://arm.sputniknews.ru/20250605/mirzvojany-bacatrel-e-inchu-erevany-hamadzajnec-khaghaghutjan-pajmanagri-verjin-2-keterin-89748902.html
Միրզոյանը բացատրել է՝ ինչու Երևանը համաձայնեց խաղաղության պայմանագրի վերջին 2 կետերին
Միրզոյանը բացատրել է՝ ինչու Երևանը համաձայնեց խաղաղության պայմանագրի վերջին 2 կետերին
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ սովորական բանակցություններ են, որի ժամանակ մեկը պետք է ասեր՝ «լավ, ընդունելի է», որ տեղի ունենար... 05.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-05T15:09+0400
2025-06-05T15:09+0400
2025-06-05T17:03+0400
արարատ միրզոյան
խաղաղության պայմանագիր
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89753294_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4a69c52dd23272a3caef05f1ce2337bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում բացատրել է՝ ինչու Երևանը համաձայնեց խաղաղության պայմանագրի վերջին 2 կետերին։«Եկավ մի պահ, երբ մենք մտածեցինք, որ հետագա բանակցությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական է, որ կտան ցանկալի արդյունքներ, և կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները, որոնք կրկին աղոտ հեռանկարով էին, հարցականի տակ կդնեին արդեն իսկ համաձայնեցված շատ էական ձևակերպումները։ Այդ պատճառով մենք հայտնեցինք վերջին տարբերակի վերջին առաջարկի շուրջ մեր համաձայնության մասին։ Սովորական բանակցություններ են, ցանկացած բանակցություններում վերջում մեկն ասում է՝ «լավ, վերջին ասածդ ընդունելի է», և այդտեղ տեղի է ունենում պայմանավորվածություն»,- նշեց Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի հարցին։Արտգործնախարարը հույս հայտնեց, որ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիրը վերջապես կստորագրվի։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89753294_279:0:1719:1080_1920x0_80_0_0_3d384218ca6f06ecbe12d828ea16f944.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր, հայ-ադրբեջանական, видео
արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր, հայ-ադրբեջանական, видео
Միրզոյանը բացատրել է՝ ինչու Երևանը համաձայնեց խաղաղության պայմանագրի վերջին 2 կետերին
15:09 05.06.2025 (Թարմացված է: 17:03 05.06.2025) ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ սովորական բանակցություններ են, որի ժամանակ մեկը պետք է ասեր՝ «լավ, ընդունելի է», որ տեղի ունենար պայմանավորվածություն։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում բացատրել է՝ ինչու Երևանը համաձայնեց խաղաղության պայմանագրի վերջին 2 կետերին։
«Եկավ մի պահ, երբ մենք մտածեցինք, որ հետագա բանակցությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական է, որ կտան ցանկալի արդյունքներ, և կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները, որոնք կրկին աղոտ հեռանկարով էին, հարցականի տակ կդնեին արդեն իսկ համաձայնեցված շատ էական ձևակերպումները։ Այդ պատճառով մենք հայտնեցինք վերջին տարբերակի վերջին առաջարկի շուրջ մեր համաձայնության մասին։ Սովորական բանակցություններ են, ցանկացած բանակցություններում վերջում մեկն ասում է՝ «լավ, վերջին ասածդ ընդունելի է», և այդտեղ տեղի է ունենում պայմանավորվածություն»,- նշեց Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի հարցին։
Արտգործնախարարը հույս հայտնեց, որ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիրը վերջապես կստորագրվի։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց,
թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի
Սահմանադրության փոփոխություն։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։