https://arm.sputniknews.ru/20250602/rd-lipecki-shrjanum-ats-i-hardzakman-hetevanqvov-mek-mard-e-tuzhel-89610437.html
ՌԴ Լիպեցկի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ է տուժել
ՌԴ Լիպեցկի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ է տուժել
Sputnik Արմենիա
Մարզպետի խոսքով՝ անօդաչուների անկման վայրերում շարունակում են աշխատել մասնագետները։ 02.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-02T09:36+0400
2025-06-02T09:36+0400
2025-06-02T09:46+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
լիպեցկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388365_0:322:960:862_1920x0_80_0_0_8590495025c7b37a92d6eb6fc9de6e10.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՌԴ Լիպեցկի մարզի Լեբեդյանսկի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ թեթև վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Իգոր Արտամոնովը:Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անցած գիշեր Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացվել է ավելի քան 160 ուկրաինական դրոն, այդ թվում՝ 27-ը՝ Լիպեցկի մարզի օդային տարածքում:Մարզպետի խոսքով՝ Լեբեդյանիում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով երկու տան ապակե ծածկույթներն են վնասվել։«Մի ընտանիք ժամանակավորապես տեղափոխվել է հարազատների մոտ, մյուսին տեղավորել են հյուրանոցում։ Վերականգնման հարցում օգնություն կցուցաբերենք։ Շրջանի ղեկավարին համապատասխան հանձնարարականներ են տրվել»,-վստահեցրել է նա։Արտամոնովը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերի անկման վայրերում շարունակում են աշխատել մասնագետները, տարածաշրջանի բնակիչները կարող են երբեմն ԱԹՍ-ների բեկորների ականազերծման հետ կապված պայթյուններ լսել:Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը ռազմական օդանավակայանների վրա ուկրաինական հարձակման մասին
ուկրաինա
լիպեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388365_0:232:960:952_1920x0_80_0_0_ed0cc9f20fd1015598e4452075f809b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, լիպեցկ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, լիպեցկ
ՌԴ Լիպեցկի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ է տուժել
09:36 02.06.2025 (Թարմացված է: 09:46 02.06.2025) Մարզպետի խոսքով՝ անօդաչուների անկման վայրերում շարունակում են աշխատել մասնագետները։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՌԴ Լիպեցկի մարզի Լեբեդյանսկի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ թեթև վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Իգոր Արտամոնովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը
հայտարարել էր, որ անցած գիշեր Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացվել է ավելի քան 160 ուկրաինական դրոն, այդ թվում՝ 27-ը՝ Լիպեցկի մարզի օդային տարածքում:
«Քսանյոթ ԱԹՍ է խոցվել գիշերը Լիպեցկի շրջանում՝ ՀՕՊ միջոցներով։ Զոհեր չկան։ Լեբեդյանսկի շրջանում մեկ մարդ է տուժել։ Վնասվածքը թեթև է, կյանքին վտանգ չի սպառնում»,-նշել է նա իր Telegram-ալիքում։
Մարզպետի խոսքով՝ Լեբեդյանիում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով երկու տան ապակե ծածկույթներն են վնասվել։
«Մի ընտանիք ժամանակավորապես տեղափոխվել է հարազատների մոտ, մյուսին տեղավորել են հյուրանոցում։ Վերականգնման հարցում օգնություն կցուցաբերենք։ Շրջանի ղեկավարին համապատասխան հանձնարարականներ են տրվել»,-վստահեցրել է նա։
Արտամոնովը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերի անկման վայրերում շարունակում են աշխատել մասնագետները, տարածաշրջանի բնակիչները կարող են երբեմն ԱԹՍ-ների բեկորների ականազերծման հետ կապված պայթյուններ լսել:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: