00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Պեկինը նախատեսում են պարզեցնել մաքսային ընթացակարգերը. դեսպան

© SputnikՀայաստանում Չինաստանի նոր դեսպան Լի Սինվեյը
Հայաստանում Չինաստանի նոր դեսպան Լի Սինվեյը - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2025
Բաժանորդագրվել
Դիվանագետը խոստանում է Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում ամեն ինչ անել երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու, Հայաստանին և հայ ժողովրդին օգտակար լայնածավալ ծրագրեր իրականացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն ու Չինաստանն ապագայում կպարզեցնեն մաքսային ընթացակարգերը և կնվազեցնեն տրանսպորտային ծախսերը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի նոր դեսպան Լի Սինվեյը։
Նրա խոսքով, դա հնարավոր կլինի Հայաստանի և Չինաստանի միջև «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի ստորագրումից հետո: Դիվանագետի խոսքով, ներկայում համաձայնագիրն ակտիվորեն քննարկվում է Պեկինի և Երևանի կողմից, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Դեսպանը հիշեցրեց, որ նման համաձայնագիր Չինաստանը ստորագրել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ մի շարք երկրների հետ:
«Հայաստանն ունի շատ լավ աշխարհագրական դիրք՝ միացնելով Հյուսիսն ու Հարավը, Արևմուտքն ու Արևելքը։ Սակայն միջազգային ավտոմոբիլային փոխադրումները բախվում են մի շարք խնդիրների», - ասաց Սինվեյը։
Դեսպանը Հայաստանի խնդիրներից է համարում ձգձգված շինարարությունը, Երևանի մեծ խցանումները, ինչը բացասաբար է ազդում բեռնափոխադրումների վրա:
Այս կապակցությամբ Պեկինը չի բացառում ապագայում Երևանի հետ ճանապարհաշինության ոլորտում համագործակցություն հաստատելու հնարավորությունը։ Դեսպանը խոստացավ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում անել ամեն ինչ՝ ենթակառուցվածքների ոլորտում երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու համար:
Նա նախատեսում է իրականացնել լայնածավալ ծրագրեր, որոնք օգտակար կլինեն Հայաստանին և հայ ժողովրդին։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Չինաստանը 2023 թվականից աշխատանքներ են տանում «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Պեկինում համոզված են, որ համաձայնագիրը նախ և առաջ կզարգացնի և կխորացնի երկրների միջև տրանսպորտային փոխադրումներն ու հաղորդակցությունները:
Լրահոս
0