https://arm.sputniknews.ru/20250525/kanni-paratvoni-glkhavvor-mrcanaky-stacel-e-iranum-anorinakan-nkarahanvats-filmy-89333335.html
Կաննի փառատոնի գլխավոր մրցանակը ստացել է Իրանում անօրինական նկարահանված ֆիլմը
Կաննի փառատոնի գլխավոր մրցանակը ստացել է Իրանում անօրինական նկարահանված ֆիլմը
Sputnik Արմենիա
Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին իր ֆիլմերի շնորհիվ արժանացել է աշխարհի երեք գլխավոր փառատոների ՝ Վենետիկյան (2000 թվական, «Շրջան»), Բեռլինի (2015 թվական, «Տաքսի»)... 25.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-25T10:55+0400
2025-05-25T10:55+0400
2025-05-25T11:00+0400
կաննի կինոփառատոն
իրանի իսլամական հանրապետություն
ֆիլմ
կինո
մրցանակ
ջաֆար փանահի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/18/89329048_0:68:1280:788_1920x0_80_0_0_7e532ebee1b1ae1c3a4db1c7d4b05edb.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ֆրանսիայում ավարտվել է Կաննի 78-րդ կինոփառատոնը։ «Ոսկե արմավենուն» արժանացել էիրանցի կինռեժիսոր Ջաֆար Փանահին: Իր 11-րդ՝ «Պարզ պատահականություն» ֆիլմը, որը պատմում է վրեժի և ողորմածության մասին, Փանահին նկարահանել է թաքուն, անօրինական կերպով՝ առանց Իսլամական Հանրապետության թույլտվության։ 2023 թվականին ազատվելով իրանական բանտից,ինչպես նաև Իրանից դուրս գալու արգելքի պատճառով 22 տարվա բացակայությունից հետո առաջին անգամ նա վերադարձել է փառատոն և ֆիլմն այն անձամբ ներկայացրել է Կաննում։«Պարզ պատահականություն» կինոնկարը սկսվում է ճանապարհային պատահարից և շան մահից, այդ միջադեպերը հերոսին տանում են ժամանակին բանտում իրեն խոշտանգած դահճի մոտ և նրան դնում ընտրության առջև՝ կա՛մ լուծել հասցված ֆիզիկական և մտավոր հարվածներիվրեժը, կա՛մ, այնուամենայնիվ, խնայել:«Փառատոնի տասնմեկ օրերի ընթացքում հանդիսատեսին ներկայացվել են բազմաթիվ քաղաքականացված ֆիլմեր՝ ոչ միայն Իրանից, այլև Իրաքից, Գազայից, Իսրայելից և Ուկրաինայից», -գրում է ՌԲԿ-ն:Փառատոնի երկրորդ մրցանակը՝ «Գրան պրին», ստացելէ նորվեգացի ռեժիսոր Յոակիմ Տրիերի «Սենտիմենտալ արժեք» ֆիլմը. այն պատմում է դերասանուհի դստեր հետ հարաբերությունները վերականգնելու փորձ անող ծերացող հանճարեղ կինոգործչի մասին, որը դստերը հրավիրում է խաղալու իր ամենաանձնական ֆիլմում:Լավագույն դեբյուտի համար «Ոսկե տեսախցիկ» մրցանակը շնորհվել է իրաքցի ռեժիսոր Հասան Հադիի «Նախագահի տորթը» ֆիլմին: Տղամարդու լավագույն դերիհամար մրցանակը ստացել է բրազիլացի դերասան Վագներ Մոուրան, որը խաղացել է «Գաղտնի գործակալը» ֆիլմում, իսկ լավագույն սցենարի մրցանակը շնորհվել է բելգիացի սցենարիստներ և ռեժիսորներ Դարդեն եղբայրներին՝ Ժան Պիերին և Լյուկին՝ «Երիտասարդ մայրեր» ֆիլմի համար:«Գաղտնի գործակալը» ֆիլմում կատարած դերի համար լավագույն դերասան է ճանաչվել ՎագներՄոուրան. նա ֆիլմում մարմնավորում է հորը, որը թաքցնում է իր ինքնությունը՝ Բրազիլիայում ռազմական բռնապետության ժամանակ մահափորձից խուսափելու համար: Կլեբեր Մենդոնսա Ֆիլյոն նույն ֆիլմի համար արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ «Կրտսերքույրը» ֆիլմի դերասանուհի Նադյա Մելիտին ստացել է կնոջ լավագույն դերիհամար մրցանակը՝ խաղալով Փարիզում ալժիրցի էմիգրանտների ընտանիքի աղջկադերը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ փառատոնի մեկնարկի օրը Կաննը հոսանքազրկվել էր: Էլեկտրականությունն անջատվել է առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում՝ Քելլի Ռայհարդի «Հանճարը» ֆիլմի մամուլի ասուլիսի ժամանակ: Որոշ հանդիսատեսներ մնացել էին մութ կինոդահլիճներում. ցուցադրությունները ստիպված են եղել դադարեցնել, թեև Փառատոների պալատը բերել են նաև պահուստային գեներատորների։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/18/89329048_39:0:1176:853_1920x0_80_0_0_6b3f764b09db9f62486fbc811e909bbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաննի կինոփառատոն, իրանի իսլամական հանրապետություն, ֆիլմ, կինո, մրցանակ, ջաֆար փանահի
կաննի կինոփառատոն, իրանի իսլամական հանրապետություն, ֆիլմ, կինո, մրցանակ, ջաֆար փանահի
Կաննի փառատոնի գլխավոր մրցանակը ստացել է Իրանում անօրինական նկարահանված ֆիլմը
10:55 25.05.2025 (Թարմացված է: 11:00 25.05.2025) Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին իր ֆիլմերի շնորհիվ արժանացել է աշխարհի երեք գլխավոր փառատոների ՝ Վենետիկյան (2000 թվական, «Շրջան»), Բեռլինի (2015 թվական, «Տաքսի») ևԿաննի բարձրագույն մրցանակներին:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ֆրանսիայում ավարտվել է Կաննի 78-րդ կինոփառատոնը։ «Ոսկե արմավենուն» արժանացել էիրանցի կինռեժիսոր Ջաֆար Փանահին: Իր 11-րդ՝ «Պարզ պատահականություն» ֆիլմը, որը պատմում է վրեժի և ողորմածության մասին, Փանահին նկարահանել է թաքուն, անօրինական կերպով՝ առանց Իսլամական Հանրապետության թույլտվության։ 2023 թվականին ազատվելով իրանական բանտից,ինչպես նաև Իրանից դուրս գալու արգելքի պատճառով 22 տարվա բացակայությունից հետո առաջին անգամ նա վերադարձել է փառատոն և ֆիլմն այն անձամբ ներկայացրել է Կաննում։
«Պարզ պատահականություն» կինոնկարը սկսվում է ճանապարհային պատահարից և շան մահից, այդ միջադեպերը հերոսին տանում են ժամանակին բանտում իրեն խոշտանգած դահճի մոտ և նրան դնում ընտրության առջև՝ կա՛մ լուծել հասցված ֆիզիկական և մտավոր հարվածներիվրեժը, կա՛մ, այնուամենայնիվ, խնայել:
«Փառատոնի տասնմեկ օրերի ընթացքում հանդիսատեսին ներկայացվել են բազմաթիվ քաղաքականացված ֆիլմեր՝ ոչ միայն Իրանից, այլև Իրաքից, Գազայից, Իսրայելից և Ուկրաինայից», -գրում է ՌԲԿ-ն:
Փառատոնի երկրորդ մրցանակը՝ «Գրան պրին», ստացելէ նորվեգացի ռեժիսոր Յոակիմ Տրիերի «Սենտիմենտալ արժեք» ֆիլմը. այն պատմում է դերասանուհի դստեր հետ հարաբերությունները վերականգնելու փորձ անող ծերացող հանճարեղ կինոգործչի մասին, որը դստերը հրավիրում է խաղալու իր ամենաանձնական ֆիլմում:
Լավագույն դեբյուտի համար «Ոսկե տեսախցիկ» մրցանակը շնորհվել է իրաքցի ռեժիսոր Հասան Հադիի «Նախագահի տորթը» ֆիլմին: Տղամարդու լավագույն դերիհամար մրցանակը ստացել է բրազիլացի դերասան Վագներ Մոուրան, որը խաղացել է «Գաղտնի գործակալը» ֆիլմում, իսկ լավագույն սցենարի մրցանակը շնորհվել է բելգիացի սցենարիստներ և ռեժիսորներ Դարդեն եղբայրներին՝ Ժան Պիերին և Լյուկին՝ «Երիտասարդ մայրեր» ֆիլմի համար:
«Գաղտնի գործակալը» ֆիլմում կատարած դերի համար լավագույն դերասան է ճանաչվել ՎագներՄոուրան. նա ֆիլմում մարմնավորում է հորը, որը թաքցնում է իր ինքնությունը՝ Բրազիլիայում ռազմական բռնապետության ժամանակ մահափորձից խուսափելու համար: Կլեբեր Մենդոնսա Ֆիլյոն նույն ֆիլմի համար արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ «Կրտսերքույրը» ֆիլմի դերասանուհի Նադյա Մելիտին ստացել է կնոջ լավագույն դերիհամար մրցանակը՝ խաղալով Փարիզում ալժիրցի էմիգրանտների ընտանիքի աղջկադերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փառատոնի մեկնարկի օրը Կաննը հոսանքազրկվել էր: Էլեկտրականությունն անջատվել է առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում՝ Քելլի Ռայհարդի «Հանճարը» ֆիլմի մամուլի ասուլիսի ժամանակ: Որոշ հանդիսատեսներ մնացել էին մութ կինոդահլիճներում. ցուցադրությունները ստիպված են եղել դադարեցնել, թեև Փառատոների պալատը բերել են նաև պահուստային գեներատորների։