00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌՀՄ–ն ԼՂ–ում Մեծ Հայրենականի հուշարձանների պղծման հարցով դիմել է ՌԴ ՔԿ-ին

© Photo : Social media of the Artsakh Monuments1941-45 թթ. Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում
1941-45 թթ. Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2025
1941-45 թթ. Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում
Բաժանորդագրվել
Մեծ հաղթանակի 80-ամյակի տարում Ստեփանակերտում քանդել են Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը: Ոչնչացվել են նաև այլ զորահրամանատարների հուշարձաններ, ավերվել են զոհված զինվորների մի շարք եղբայրական գերեզմաններ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կոչ անելով քրեական գործ հարուցել Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները քանդելու և պղծելու կապակցությամբ: Կազմակերպությունը տեղի ունեցածը գնահատում է որպես հայրենիքի պաշտպանների հիշատակի վիրավորում և Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշների պղծում։
Ուղերձում ընդգծվում է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տարում ապամոնտաժվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը Ստեփանակերտում: Ավելի վաղ Արցախում արդեն ոչնչացվել էին ծովակալ Իսակովի հուշարձանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խանփերյանցի տունը, ինչպես նաև պղծվել էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, ծնունդով շուշեցի Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Ավերվել է նաև Շուշիի մեկ այլ ականավոր բնակչի՝ պատերազմի տարիներին խորհրդային պաշտպանական արդյունաբերության ղեկավարներից Հովհաննես Թևոսյանի հուշարձանը։
«Այսպիսով իրենց պատմական հայրենիքում ոչնչացվել են Հաղթանակի գործում նշանակալի ավանդ ունեցած երեք մարշալների և մեկ ծովակալի բոլոր հուշարձանները»,– ասված է հաղորդագրությունում:
ՌՀՄ-ն հատուկ ուշադրություն է հրավիրում Չարդախլուի ավերածություններին. Այս գյուղը երկրին երկու մարշալ է տվել (Հովհաննես Բաղրամյան և Համազասպ Բաբաջանյան) և տասնյակ գեներալներ ու սպաներ: Այս եզակի գյուղում ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմին նվիրված բոլոր հուշարձանները, այդ թվում` Հայրենական մեծ պատերազմի թանգարանը։
2020-ից ի վեր ադրբեջանցիներն ավերել են հայկական պատմամշակութային 570-ից ավելի նմուշ
Բացի այդ, ավերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում զոհված խորհրդային զինվորների մի շարք եղբայրական գերեզմաններ։
ՌՀՄ-ն այդ գործողությունները գնահատում է որպես ծրագրված արշավի մի մաս, որն ուղղված է պատմական փաստերի փոխարինմանը, հաղթանակի գործում խորհրդային ժողովրդի ավանդի արժեզրկմանը և բարոյական հիմքերի ու սերունդների շարունակականության ոչնչացմանը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման գործողությունները տեղի են ունենում Ադրբեջանի իշխանությունների և նրանց միջազգային հովանավորների թողտվությամբ:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն արդեն քրեական գործեր է վարում մի շարք երկրներում խորհրդային զինվորների հուշարձանների և զինվորական գերեզմանների պղծման և ոչնչացման 167 փաստերի վերաբերյալ:
ՌԴ դեսպանը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին
Լրահոս
0