https://arm.sputniknews.ru/20250501/ir-patmutjuny-mvoracats-zhvoghvovurdn-apaga-chuni-hishvoghutjan-purak-akcian-gjumrium--88503489.html
«Իր պատմությունը մոռացած ժողովուրդն ապագա չունի»․ «Հիշողության պուրակ» ակցիան՝ Գյումրիում
«Իր պատմությունը մոռացած ժողովուրդն ապագա չունի»․ «Հիշողության պուրակ» ակցիան՝ Գյումրիում
Sputnik Արմենիա
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը նման միջոցառումները կարևոր է համարում հատկապես պատմությունը վերաշարադրելու փորձերի ֆոնին: 01.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-01T20:56+0400
2025-05-01T20:56+0400
2025-05-01T20:56+0400
հայրենական մեծ պատերազմ
գյումրի
«հիշողության պուրակ» միջազգային ակցիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88496114_0:9:1280:729_1920x0_80_0_0_862ea2f3bc67d25bb3e6ea6fea0a6f5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Գյումրիում կայացել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված «Հիշողության պուրակ» միջազգային ակցիան: Այս մասին հայտնում է Գյումրիի Ռուսական տան մամուլի ծառայությունը։Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարական կազմի ներկայացուցիչները` ռազմակայանի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովի գլխավորությամբ, ինչպես նաև դպրոցականներ և ուսանողներ:Իր հերթին բազայի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովը հայտարարել է, որ գարնան և աշխատանքի այս օրը հատկապես կարևոր է ասել, որ իր պատմությունը մոռացած ժողովուրդն ապագա չունի:Ակցիայի մասնակիցները ծառեր են տնկել ռուսական 102-րդ ռազմակայանին կից մանկապարտեզի տարածքում։Գյումրիի ռուսական տան կրթական և երիտասարդական ծրագրերի համակարգող Մարիաննա Աբրեյանը նշել է, որ այս ակցիան վկայում է խաղաղության և համերաշխության ձգտման մասին:«Թող այս պուրակը լինի լռության, մտորումների և երախտագիտության վայր: Հիշողությունը միայն անցյալի մասին չէ: Դա մեր այսօրվա ընտրությունն է»,-ասել է նա։Ավելի վաղ «Հիշողության պուրակ» միջազգային ակցիան անցկացվել էր Երևանում։ Միջոցառման շրջանակներում Հաղթանակի զբոսայգու Փառքի ծառուղում տնկվել է 80 ծառ` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի պատվին։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88496114_69:0:1206:853_1920x0_80_0_0_40e7d381756bd3754faad02ef62dd485.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայրենական մեծ պատերազմ, գյումրի, «հիշողության պուրակ» միջազգային ակցիա, ռուսաստան
հայրենական մեծ պատերազմ, գյումրի, «հիշողության պուրակ» միջազգային ակցիա, ռուսաստան
«Իր պատմությունը մոռացած ժողովուրդն ապագա չունի»․ «Հիշողության պուրակ» ակցիան՝ Գյումրիում
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը նման միջոցառումները կարևոր է համարում հատկապես պատմությունը վերաշարադրելու փորձերի ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Գյումրիում կայացել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված «Հիշողության պուրակ» միջազգային ակցիան: Այս մասին հայտնում է Գյումրիի Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարական կազմի ներկայացուցիչները` ռազմակայանի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովի գլխավորությամբ, ինչպես նաև դպրոցականներ և ուսանողներ:
«Նման ակցիաները պարզապես տուրք չեն անցյալին։ Սա հիշեցում է երիտասարդների համար` հիշողությունը պետք է պահպանել։ Այսօր, երբ փորձում են վերաշարադրել պատմությունը, նման միջոցառումներն առավել քան երբևէ կարևոր են դառնում»,-ասել է Տիտովը։
Իր հերթին բազայի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովը հայտարարել է, որ գարնան և աշխատանքի այս օրը հատկապես կարևոր է ասել, որ իր պատմությունը մոռացած ժողովուրդն ապագա չունի:
Ակցիայի մասնակիցները ծառեր են տնկել ռուսական 102-րդ ռազմակայանին կից մանկապարտեզի տարածքում։
Գյումրիի ռուսական տան կրթական և երիտասարդական ծրագրերի համակարգող Մարիաննա Աբրեյանը նշել է, որ այս ակցիան վկայում է խաղաղության և համերաշխության ձգտման մասին:
«Թող այս պուրակը լինի լռության, մտորումների և երախտագիտության վայր: Հիշողությունը միայն անցյալի մասին չէ: Դա մեր այսօրվա ընտրությունն է»,-ասել է նա։
Ավելի վաղ «Հիշողության պուրակ» միջազգային ակցիան անցկացվել էր Երևանում։ Միջոցառման շրջանակներում Հաղթանակի զբոսայգու Փառքի ծառուղում տնկվել է 80 ծառ` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի պատվին։