https://arm.sputniknews.ru/20250330/patrast-enq-qnnarkel-paterazmi-avarty-bajc-hamas-y-petq-e-herana-gazajic-netanjahu-87309921.html
Պատրաստ ենք քննարկել պատերազմի ավարտը, բայց ՀԱՄԱՍ-ը պետք է հեռանա Գազայից. Նեթանյահու
Պատրաստ ենք քննարկել պատերազմի ավարտը, բայց ՀԱՄԱՍ-ը պետք է հեռանա Գազայից. Նեթանյահու
Sputnik Արմենիա
Իսրայելի վարչապետը ցանկանում է քննարկել Գազայից պաղեստինցիների «կամավոր արտագաղթի» վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկած ծրագիրը: 30.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-30T15:50+0400
2025-03-30T15:50+0400
2025-03-30T15:53+0400
իսրայել
գազայի հատված
պաղեստին
համաս
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_0:84:1600:984_1920x0_80_0_0_e989b1562e362eff3966f1d4e9b5cfa0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Իսրայելը պատրաստ է քննարկել համաձայնագրի հաջորդ փուլը, որը պետք է հանգեցնի Գազայի պատերազմի ավարտին, սակայն դրա համար ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքը և լքի անկլավը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։Նշենք`Իսրայելը գրեթե երկամսյա հրադադարից հետո վերսկսել էր Գազայի հատվածում ռազմական գործողությունները: Հրեական պետության բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմի վերսկսման անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Իսրայելի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայությունն անընդունելի է։ Իր հերթին, պաղեստինյան կողմն Իսրայելին մեղադրել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չպահելու և պատերազմի վերջնական դադարեցման և անկլավից զորքերի դուրսբերման շուրջ բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ:
իսրայել
գազայի հատված
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_89:0:1512:1067_1920x0_80_0_0_69326332d7a922b727f3e1080a783937.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, պաղեստին, համաս, բենիամին նեթանյահու
իսրայել, գազայի հատված, պաղեստին, համաս, բենիամին նեթանյահու
Պատրաստ ենք քննարկել պատերազմի ավարտը, բայց ՀԱՄԱՍ-ը պետք է հեռանա Գազայից. Նեթանյահու
15:50 30.03.2025 (Թարմացված է: 15:53 30.03.2025) Իսրայելի վարչապետը ցանկանում է քննարկել Գազայից պաղեստինցիների «կամավոր արտագաղթի» վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկած ծրագիրը:
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Իսրայելը պատրաստ է քննարկել համաձայնագրի հաջորդ փուլը, որը պետք է հանգեցնի Գազայի պատերազմի ավարտին, սակայն դրա համար ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքը և լքի անկլավը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մենք պատրաստ ենք։ Եթե ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը, նրա առաջնորդներին կթույլատրվի լքել հատվածը, իսկ մենք Գազայում կապահովենք ընդհանուր անվտանգությունը և կիրականացնենք կամավոր արտագաղթի մասին Թրամփի ծրագիրը։ Սա է մեր պահանջը, որը չենք թաքցնում դա և պատրաստ ենք այն ցանկացած պահի քննարկել», - կառավարության նիստում ասել է Նեթանյահուն։
Նշենք`Իսրայելը գրեթե երկամսյա հրադադարից հետո վերսկսել էր Գազայի հատվածում ռազմական գործողությունները: Հրեական պետության բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմի վերսկսման անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Իսրայելի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայությունն անընդունելի է։ Իր հերթին, պաղեստինյան կողմն Իսրայելին մեղադրել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չպահելու և պատերազմի վերջնական դադարեցման և անկլավից զորքերի դուրսբերման շուրջ բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ: