https://arm.sputniknews.ru/20250326/hhum-shinararnery-iravabannern-u-hashvapahnery-kashkhaten-aranc-artvonjal-harkajin-rezhimi-87167650.html
ՀՀ–ում շինարարները, իրավաբաններն ու հաշվապահները կաշխատեն առանց արտոնյալ հարկային ռեժիմի
ՀՀ–ում շինարարները, իրավաբաններն ու հաշվապահները կաշխատեն առանց արտոնյալ հարկային ռեժիմի
Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարությունը որոշել է այդ ոլորտները տեղափոխել սովորական հարկային ռեժիմ՝ համարելով, որ դրանցում ստվերային շրջանառության ռիսկերը համեմատաբար ավելի... 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T13:50+0400
2025-03-26T13:50+0400
2025-03-26T13:52+0400
հայաստան
հարկեր
աժ (ազգային ժողով)
օրինագիծ
շինարարություն
անշարժ գույք
իրավաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/226/96/2269650_34:301:1453:1099_1920x0_80_0_0_51446b0ce0ef3c01fb986b4e0cb0daa2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ–ում շինարարական, անշարժ գույքի, իրավաբանական և հաշվապահական ընկերությունները կգործեն առանց արտոնյալ հարկային ռեժիմի (ԱԱՀ–ով և շահութահարկով)։ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը։Ֆինանսների նախարարության առաջարկած օրինագիծը ուժի մեջ կմտնի հետին թվով` հունվարի 1-ից։Ֆինանսների նախարարությունն այդպիսով ակնկալում է տարեկան 13 մլրդ դրամով (մոտ 33 մլն դոլար) բյուջետային եկամուտների ավելացում։Նախարարությունը որոշել է այդ ոլորտները տեղափոխել սովորական հարկային ռեժիմ՝ համարելով, որ դրանցում ստվերային շրջանառության ռիսկերը համեմատաբար ավելի մեծ են։Փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5-տոկոսանոց քվոտա կստանան. ԹունյանՀիշեցնենք, որ այս տարվանից կրկնապատկվել է նաև շրջանառության հարկի տոկոսադրույքը՝ առևտրի ոլորտում 5%–ից հասնելով 10%-ի, արտադրության ոլորտում՝ 3,5%-ից հասնելով 7%-ի, հանրային սննդի ոլորտում՝ 6%-ից հասնելով 12%-ի: Սակայն բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%:Գործարարներին չենք քերթում․ ՊԵԿ նախագահը խոսել է Ալեքսանյանի բիզնեսում ստուգումների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/226/96/2269650_0:0:1465:1099_1920x0_80_0_0_b9cb9e7e228fd794f6d3471eabcf2ae7.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարկեր, աժ (ազգային ժողով), օրինագիծ, շինարարություն, անշարժ գույք, իրավաբան
հայաստան, հարկեր, աժ (ազգային ժողով), օրինագիծ, շինարարություն, անշարժ գույք, իրավաբան
ՀՀ–ում շինարարները, իրավաբաններն ու հաշվապահները կաշխատեն առանց արտոնյալ հարկային ռեժիմի
13:50 26.03.2025 (Թարմացված է: 13:52 26.03.2025) Ֆինանսների նախարարությունը որոշել է այդ ոլորտները տեղափոխել սովորական հարկային ռեժիմ՝ համարելով, որ դրանցում ստվերային շրջանառության ռիսկերը համեմատաբար ավելի մեծ են։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ–ում շինարարական, անշարժ գույքի, իրավաբանական և հաշվապահական ընկերությունները կգործեն առանց արտոնյալ հարկային ռեժիմի (ԱԱՀ–ով և շահութահարկով)։ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը։
Ֆինանսների նախարարության առաջարկած օրինագիծը ուժի մեջ կմտնի հետին թվով` հունվարի 1-ից։
Ֆինանսների նախարարությունն այդպիսով ակնկալում է տարեկան 13 մլրդ դրամով (մոտ 33 մլն դոլար) բյուջետային եկամուտների ավելացում։
Նախարարությունը որոշել է այդ ոլորտները տեղափոխել սովորական հարկային ռեժիմ՝ համարելով, որ դրանցում ստվերային շրջանառության ռիսկերը համեմատաբար ավելի մեծ են։
Հիշեցնենք, որ այս տարվանից կրկնապատկվել է նաև շրջանառության հարկի տոկոսադրույքը՝ առևտրի ոլորտում 5%–ից հասնելով 10%-ի, արտադրության ոլորտում՝ 3,5%-ից հասնելով 7%-ի, հանրային սննդի ոլորտում՝ 6%-ից հասնելով 12%-ի: Սակայն բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%: