00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:55
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Поле битвы: история
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что прокладывает путь к большой войне?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասնակի միացում SWIFT-ին. Կրեմլը հրապարակել է Էր Ռիադում ՌԴ-ԱՄՆ հանդիպման արդյունքները

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցԿրեմլ
Կրեմլ - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2025
Կրեմլ
Բաժանորդագրվել
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կշարունակեն աշխատել կայուն և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Կրեմլը հրապարակել է Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի հանդիպման հիմնական արդյունքները: Հատկանշական է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ–ի` SWIFT-ին մասնակի միանալու մասին։
Նշվում է, որ ըստ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների պայմանավորվածության՝ կողմերը կապահովեն «Սևծովյան նախաձեռնության» իրականացումը: Այն ներառում է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովում, ուժի չկիրառում և ռազմական նպատակներով առևտրային նավերի օգտագործման արգելք (նախաձեռնել համապատասխան միջոցներ` այդպիսի նավերը ստուգելու նպատակով)։
«ԱՄՆ-ն կնպաստի համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման հասանելիության վերականգնմանը, ծովային փոխադրումների ապահովագրության արժեքի նվազեցմանը, ինչպես նաև այդպիսի գործարքների իրականացման համար, նավահանգիստների և վճարային համակարգերի հասանելիության ընդլայնմանը», - ասված է Կրեմլի հայտարարության մեջ:
Հստակեցվում է, որ այս պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն, երբ իրականացվեն հետևյալ կետերը.
Ռոսսելխոզբանկի և սննդի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի միջազգային առևտրի գործառնությունների ապահովման գործում ներգրավված այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումների վերացում, դրանց միացում SWIFT-ին, անհրաժեշտ թղթակցային հաշիվների բացում,
Առևտրի ֆինանսավորման գործառնությունների իրականացման սահմանափակումների վերացում,
Պարենամթերք (այդ թվում՝ ձկնամթերք) և պարարտանյութ արտադրող ու արտահանող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաև պարենի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի բեռների հետ ապահովագրական ընկերությունների աշխատանքի սահմանափակումների վերացում,
Պարենի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի առևտրում ներգրավված, նավահանգիստներում նավերի սպասարկման սահմանափակումների և ռուսական դրոշով նավարկող նավերի նկատմամբ պատժամիջոցների վերացում,
Ռուսաստանի Դաշնություն գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև պարենի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի արտադրության մեջ ներգրավված այլ ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացում:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնել են միջոցներ ձեռնարկել 2025 թվականի մարտի 18-ից 30 օրով Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներն արգելելու վերաբերյալ երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների իրականացման համար՝ պայմանավորվածությունը երկարաձգելու կամ կողմերից մեկի կողմից այն չկատարելու դեպքում դուրս գալու հնարավորությամբ:
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ողջունում են երրորդ երկրների բարեկամական ջանքերը, որոնք ուղղված են էներգետիկ և ծովային ոլորտներում պայմանավորվածությունների իրականացմանը աջակցելուն։ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կշարունակեն աշխատել կայուն և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` մարտի 24-ին Էր Ռիադում տեղի են ունեցել ռուս–ամերիկյան բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ։ Սպիտակ տունը նույնպես հայտարարություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Լրահոս
0