https://arm.sputniknews.ru/20250318/adrbejany-krkin-apateghekatvutjun-e-taratsel-hh-pn-86861402.html
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T09:31+0400
2025-03-18T09:31+0400
2025-03-18T11:17+0400
հայաստան
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_0:77:1600:977_1920x0_80_0_0_90406a22886f59a3e4ac9b92575a4dff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն մարտի 16–ից օրական մի քանի անգամ նմանօրինակ հաղորդագրություններ է տարածում, որոնք բոլորը հերքվում են ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից։Հիշեցնենք, որ ընդամենը 5 օր առաջ` մարտի 13-ին, հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_98:0:1502:1053_1920x0_80_0_0_c54c55fbd87d21597af5edc1239046e8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
09:31 18.03.2025 (Թարմացված է: 11:17 18.03.2025) ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն մարտի 16–ից օրական մի քանի անգամ նմանօրինակ հաղորդագրություններ է տարածում, որոնք բոլորը հերքվում են ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից։
Հիշեցնենք, որ ընդամենը 5 օր առաջ` մարտի 13-ին, հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։