https://arm.sputniknews.ru/20250314/pvoqrik-gvorg-mets-jrapvosi-mvot-rubivojin-kanadajum-jerm-en-dimavvorel-86781904.html
Փոքրիկ գորգ մեծ ջրափոսի մոտ. ԱՄՆ պետքարտուղարին Կանադայում «ջերմ» են դիմավորել
Փոքրիկ գորգ մեծ ջրափոսի մոտ. ԱՄՆ պետքարտուղարին Կանադայում «ջերմ» են դիմավորել
Sputnik Արմենիա
Ըստ երևույթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեղ հայտարարությունների ֆոնին Կանադայում այնքան էլ ուրախ չեն ընդունելու ամերիկացիներին։ 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T18:58+0400
2025-03-14T18:58+0400
2025-03-14T19:00+0400
կանադա
մարկո ռուբիո
ամն
գորգ
օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86777483_0:70:1600:971_1920x0_80_0_0_9304a550edd673da1801ab7aff12ba36.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Քվեբեկ (Կանադա)՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին: Արդեն օդանավակայանում ամերիկյան դիվանագիտության ղեկավարին «ջերմ» ընդունելություն են ցուցաբերել՝ ինքնաթիռի թեքահարթակի մոտ փռելով փոքրիկ կարմիր գորգ (ավելի շուտ նման է ֆիթնեսի գորգի), որը մասամբ հայտնվել է օդանավասանդուղքի մոտի մեծ ջրափոսում։Սոցցանցերի օգտատերերն արդեն ծաղրում են ԱՄՆ պետքարտուղարին և գովում կանադացիների «հնարամտությունը»։ Լրատվամիջոցները հարցնում են՝ ի՞նչ է դա՝ պատահականությո՞ւն, թե՞ կանադացիների խորհրդանշական ժեստ։Կանադացիները Միացյալ Նահանգներից դժգոհելու շատ պատճառներ ունեն։ ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր Կանադայից ապրանքների ներմուծման համար 25 % մաքսատուրք սահմանելու մասին: Կանադայի՝ այն ժամանակվա վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր 30 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար 25 % հակադարձ մաքսատուրքի մասին։ Դրանից կարճ ժամանակ անց Թրյուդոն հրաժարական տվեց։Բացի այդ, դեռևս ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ Դոնալդ Թրամփը հրապարակել է Միացյալ Նահանգների քարտեզը և Կանադան Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը դարձնելու իր սկանդալային առաջարկները: Ի պատասխան Ջասթին Թրյուդոն բացառել է երկրի՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը՝ հայտարարելով, որ Կանադան երբեք Միացյալ Նահանգների մաս չի դառնա։ Արդեն երդմնակալությունից հետո Թրամփը Կանադային լուրջ հարկային մեղմացումներ է խոստացել, եթե երկիրը մտնի ԱՄՆ-ի կազմ՝ որպես 51-րդ նահանգ:
կանադա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86777483_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9280235eb4e51405637c20e9a95f83c8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կանադա, մարկո ռուբիո, ամն, գորգ, օդանավակայան
կանադա, մարկո ռուբիո, ամն, գորգ, օդանավակայան
Փոքրիկ գորգ մեծ ջրափոսի մոտ. ԱՄՆ պետքարտուղարին Կանադայում «ջերմ» են դիմավորել
18:58 14.03.2025 (Թարմացված է: 19:00 14.03.2025) Ըստ երևույթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեղ հայտարարությունների ֆոնին Կանադայում այնքան էլ ուրախ չեն ընդունելու ամերիկացիներին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Քվեբեկ (Կանադա)՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին: Արդեն օդանավակայանում ամերիկյան դիվանագիտության ղեկավարին «ջերմ» ընդունելություն են ցուցաբերել՝ ինքնաթիռի թեքահարթակի մոտ փռելով փոքրիկ կարմիր գորգ (ավելի շուտ նման է ֆիթնեսի գորգի), որը մասամբ հայտնվել է օդանավասանդուղքի մոտի մեծ ջրափոսում։
Սոցցանցերի օգտատերերն արդեն ծաղրում են ԱՄՆ պետքարտուղարին և գովում կանադացիների «
հնարամտությունը»։ Լրատվամիջոցները հարցնում են՝ ի՞նչ է դա՝ պատահականությո՞ւն, թե՞ կանադացիների խորհրդանշական ժեստ։
Կանադացիները Միացյալ Նահանգներից դժգոհելու շատ պատճառներ ունեն։ ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր Կանադայից ապրանքների ներմուծման համար 25 % մաքսատուրք սահմանելու մասին: Կանադայի՝ այն ժամանակվա վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր 30 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար 25 % հակադարձ մաքսատուրքի մասին։ Դրանից կարճ ժամանակ անց Թրյուդոն հրաժարական տվեց։
Բացի այդ, դեռևս ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ Դոնալդ Թրամփը հրապարակել է Միացյալ Նահանգների քարտեզը և Կանադան Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը դարձնելու իր սկանդալային առաջարկները: Ի պատասխան Ջասթին Թրյուդոն բացառել է երկրի՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը՝ հայտարարելով, որ Կանադան երբեք Միացյալ Նահանգների մաս չի դառնա։ Արդեն երդմնակալությունից հետո Թրամփը Կանադային լուրջ հարկային մեղմացումներ է խոստացել, եթե երկիրը մտնի ԱՄՆ-ի կազմ՝ որպես 51-րդ նահանգ: