https://arm.sputniknews.ru/20250313/rd-zu-n-azatagrel-e-sujan-ev-kurski-marzi-evs-2-bnakavajr-86705397.html
ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Սուջան և Կուրսկի մարզի ևս 2 բնակավայր
ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Սուջան և Կուրսկի մարզի ևս 2 բնակավայր
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը երեկ հայտարարել էր, որ առաջիկայում Կուրսկի մարզը պետք է ամբողջությամբ ազատագրվի։ 13.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-13T13:34+0400
2025-03-13T13:34+0400
2025-03-13T13:54+0400
ռուսաստան
սուջա
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86576341_0:30:1600:930_1920x0_80_0_0_fac1298819960c98d70df1fddd2f813f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռուսական զորքն ազատագրել է Սուջա, Մելովոյ և Պոդոլ բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Երեկ` մարտի 12-ին, հայտնել էինք, որ ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետերից մեկում։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կմ տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։ Կուրսկի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 67 հազարը։ Գերասիմովը նաև հայտնել է, որ ուկրաինական զինյալներն ակտիվորեն հանձնվում են՝ տեսնելով Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի անհեռանկարային լինելը, ՌԴ զինվորականները 430 զինյալ են գերի վերցրել։Գերասիմովն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը Կուրսկի մարզում մեկուսացված է, այն համակարգված ոչնչացվում է։ ՌԴ զինվորականները Կուրսկի սահմանամերձ գոտու առանձին ուղղություններում հատել են պետական սահմանն ու դուրս եկել Սումիի մարզ։Մոտ ապագայում Կուրսկի մարզը պետք է ամբողջությամբ ազատագրվի. ՊուտինՀիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: Այդ իսկ պատճառով քաղաքն օգտագործվում էր որպես հիմնական լոգիստիկ հանգույց, որի միջոցով Կիևը մոտակա գյուղերում և քաղաքներում մատակարարումներ էր իրականացնում իր ստորաբաժանումներին:ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։ Անցած շաբաթվա վերջին նրանք լայնածավալ հարձակում սկսեցին Կուրսկի մարզում և մի քանի օրում բազմաթիվ բնակավայրեր ազատագրեցին, այդ թվում՝ Ստարայա Սորոչինան, Մալայա Լոկնյան, Չերկասսկոյե Պորեչնոյեն, Մարտինովկան, Միխայլովկան և այլն։Կուրսկի սահմանամերձ գոտում մարտերի ընթացքում ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 66 հազար զինվոր, շուրջ 400 տանկ և հազարավոր միավոր այլ տեխնիկա։Ուկրաինան գրեթե կպահեր 1991 թ–ի սահմանները. Լավրովը՝ Կիևի սխալի մասին
սուջա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86576341_0:0:1380:1034_1920x0_80_0_0_c71a427b7da59cc425410f4d13b8603d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սուջա , զորք
ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Սուջան և Կուրսկի մարզի ևս 2 բնակավայր
13:34 13.03.2025 (Թարմացված է: 13:54 13.03.2025) ՌԴ նախագահը երեկ հայտարարել էր, որ առաջիկայում Կուրսկի մարզը պետք է ամբողջությամբ ազատագրվի։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռուսական զորքն ազատագրել է Սուջա, Մելովոյ և Պոդոլ բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումների հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել են Մելովոյ, Պոդոլ և Սուջա բնակավայրերը», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Երեկ` մարտի 12-ին, հայտնել էինք, որ ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը
խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետերից մեկում։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կմ տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։ Կուրսկի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 67 հազարը։ Գերասիմովը նաև հայտնել է, որ ուկրաինական զինյալներն ակտիվորեն հանձնվում են՝ տեսնելով Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի անհեռանկարային լինելը, ՌԴ զինվորականները 430 զինյալ են գերի վերցրել։
Գերասիմովն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը Կուրսկի մարզում մեկուսացված է, այն համակարգված ոչնչացվում է։ ՌԴ զինվորականները Կուրսկի սահմանամերձ գոտու առանձին ուղղություններում հատել են պետական սահմանն ու դուրս եկել Սումիի մարզ։
Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: Այդ իսկ պատճառով քաղաքն օգտագործվում էր որպես հիմնական լոգիստիկ հանգույց, որի միջոցով Կիևը մոտակա գյուղերում և քաղաքներում մատակարարումներ էր իրականացնում իր ստորաբաժանումներին:
ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։ Անցած շաբաթվա վերջին նրանք լայնածավալ հարձակում սկսեցին Կուրսկի մարզում և մի քանի օրում բազմաթիվ բնակավայրեր ազատագրեցին, այդ թվում՝ Ստարայա Սորոչինան, Մալայա Լոկնյան, Չերկասսկոյե Պորեչնոյեն, Մարտինովկան, Միխայլովկան և այլն։
Կուրսկի սահմանամերձ գոտում մարտերի ընթացքում ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 66 հազար զինվոր, շուրջ 400 տանկ և հազարավոր միավոր այլ տեխնիկա։