https://arm.sputniknews.ru/20250311/mvoskvaji-marzum-atsi-hardzakman-hetevanqvov-mahacatsneri-tivy-hasel-e-3-i-86628079.html
Մոսկվայի մարզում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել Է 3-ի
Մոսկվայի մարզում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել Է 3-ի
Sputnik Արմենիա
Ավելի վաղ «Միրատորգը» հաստատել էր, որ երեքն էլ ընկերության աշխատակիցներ են։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T15:32+0400
2025-03-11T15:32+0400
2025-03-11T15:34+0400
ռուսաստան
մոսկվա
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86615164_0:0:1280:720_1920x0_80_0_0_910bfc174c4a5015b83beb570f6ce16a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Մոսկվայի մարզում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 3-ի։ Տեղեկությունը հայտնում է Դոմոդեդովոյի ղեկավար Եվգենյա Խրուստալևան:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիդնոյե քաղաքի հիվանդանոցում մահացել է 50-ամյա մի տղամարդ, որը տուժել էր Մոսկվայի մարզում անօդաչու սարքերի հարձակման հետևանքով: Իսկ «Միրատորգ» ընկերության անվտանգության աշխատակիցներից մեկը` 38-ամյա մի տղամարդ, տեղում էր մահացել։Հիշեցնենք` մարտի 11-ին ՌԴ հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ–ների ամենազանգվածային հարձակումը։ ՊՆ–ի տվյալներով՝ Մոսկվայի մարզում մոտ 100 ուկրաինական անօդաչու է խոցվել, իսկ ամբողջ երկրի տարածքում` ավելի քան 330։ ՌԴ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվայի մարզում 2 մարդ է մահացել, 18-ը` տուժել, այդ թվում` երեք երեխա։ Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։
մոսկվա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86615164_160:0:1120:720_1920x0_80_0_0_956378a5c0bc1385e18b343998b973e8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
Մոսկվայի մարզում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել Է 3-ի
15:32 11.03.2025 (Թարմացված է: 15:34 11.03.2025) Ավելի վաղ «Միրատորգը» հաստատել էր, որ երեքն էլ ընկերության աշխատակիցներ են։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Մոսկվայի մարզում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 3-ի։ Տեղեկությունը հայտնում է Դոմոդեդովոյի ղեկավար Եվգենյա Խրուստալևան:
«Հենց նոր ինձ հայտնեցին, որ երրորդ տղամարդը նույնպես մահացել է։ Բժիշկները հնարավոր ամեն բան արեցին։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մահացածների հարազատներին և մերձավորներին: Մենք ցնցված ենք և սգում ենք ձեզ հետ»,– ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիդնոյե քաղաքի հիվանդանոցում
մահացել է 50-ամյա մի տղամարդ, որը տուժել էր Մոսկվայի մարզում անօդաչու սարքերի հարձակման հետևանքով: Իսկ «Միրատորգ» ընկերության անվտանգության աշխատակիցներից մեկը` 38-ամյա մի տղամարդ, տեղում էր մահացել։
Հիշեցնենք` մարտի 11-ին ՌԴ հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ–ների ամենազանգվածային հարձակումը։ ՊՆ–ի տվյալներով՝ Մոսկվայի մարզում մոտ 100 ուկրաինական անօդաչու է խոցվել, իսկ ամբողջ երկրի տարածքում`
ավելի քան 330։ ՌԴ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվայի մարզում 2 մարդ է մահացել, 18-ը` տուժել, այդ թվում` երեք երեխա։ Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։