https://arm.sputniknews.ru/20250301/abkhaziaji-hajeri-hascein-sparnaliqneri-gvortsvov-nvor-kaskatsjalner-en-hajtnvel-rd-qk-86309711.html
Աբխազիայի հայերի հասցեին սպառնալիքների գործով նոր կասկածյալներ են հայտնվել․ ՌԴ ՔԿ
Աբխազիայի հայերի հասցեին սպառնալիքների գործով նոր կասկածյալներ են հայտնվել․ ՌԴ ՔԿ
Sputnik Արմենիա
Քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում ՝ ահաբեկչություն հոդվածով։ 01.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-01T23:51+0400
2025-03-01T23:51+0400
2025-03-01T23:51+0400
աբխազիա
ռուսաստան
քննչական կոմիտե
հայ
սպառնալիք
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33561802_0:162:3067:1887_1920x0_80_0_0_e138375fd1b53e883d34cd6c56af7bb5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Նոր կասկածյալներ են հայտնվել Աբխազիայում բնակվող հայերի, ռուսների և ՌԴ քաղաքացիություն ունեցող աբխազների նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ քրեական գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։Հակահայկական հռետորաբանությունը լցրել էր Աբխազիայի հարթակներն ու սոցիալական ցանցերը նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով։ Իրավիճակը սրվել էր փետրվարի 17-ին, երբ սոցիալական ցանցերում տարածվել է մի ձայնագրություն, որում, մասնավորապես, Աբխազիայի նախագահի պաշտոնի ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակից Էնվեր Բգանբան (նույն ինքը ՝ Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի զարմիկը) կոչ էր արել «զբաղվել» հայերով.«Հայերի հետ պետք է այլ կերպ աշխատել։ Նրանց պետք է միայն վախեցնել...»։Նրա խոսքով՝ ընտրությունների երկրորդ փուլի և արդյունքների հետագա հաշվարկի ընթացքում նոր հարձակումներ են տեղի ունեցել նաև Աբխազիայի քաղաքացիություն ունեցող Ռուսաստանի քաղաքացիների վրա: Արձանագրվել են կյանքին սպառնացող, կամարտահայտությանը խոչընդոտելու մի քանի փաստեր, մասնավորապես՝ քվեաթերթիկների քվեատուփերը վնասելու միջոցով։Մի դեպքում կրակել են իրավապահների ուղղությամբ։ Պետրենկոն պարզաբանել է, որ հարձակվողներից մի քանիսը ձերբակալվել են, զգալի թվով կասկածյալներ են հայտնաբերվել, և ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր ներգրավվածներին կալանավորելու ուղղությամբ։Քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն։
https://arm.sputniknews.ru/20250301/abkhaziaji-kyh-n-hajtnel-e-yntrutjunnery-tapalelu-pvordzi-masin-86309101.html
աբխազիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33561802_167:0:2898:2048_1920x0_80_0_0_114d87c88383f8e10494a167cbdd26a3.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբխազիա, ռուսաստան, քննչական կոմիտե, հայ, սպառնալիք, ընտրություններ
աբխազիա, ռուսաստան, քննչական կոմիտե, հայ, սպառնալիք, ընտրություններ
Աբխազիայի հայերի հասցեին սպառնալիքների գործով նոր կասկածյալներ են հայտնվել․ ՌԴ ՔԿ
Քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում ՝ ահաբեկչություն հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Նոր կասկածյալներ են հայտնվել Աբխազիայում բնակվող հայերի, ռուսների և ՌԴ քաղաքացիություն ունեցող աբխազների նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ քրեական գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Հակահայկական հռետորաբանությունը լցրել էր Աբխազիայի հարթակներն ու սոցիալական ցանցերը նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով։ Իրավիճակը սրվել էր փետրվարի 17-ին, երբ սոցիալական ցանցերում տարածվել է մի ձայնագրություն, որում, մասնավորապես, Աբխազիայի նախագահի պաշտոնի ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակից Էնվեր Բգանբան (նույն ինքը ՝ Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի զարմիկը) կոչ էր արել «զբաղվել» հայերով.«Հայերի հետ պետք է այլ կերպ աշխատել։ Նրանց պետք է միայն վախեցնել...»։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն սկսել է ստուգել Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի եղբորորդուն՝ Բգանբային, ատելության և թշնամանքի հրահրման քրեական գործով։ Հետաքննության մեջ լուրջ առաջընթաց կա, հայտնել Է Պետրենկոն։
Նրա խոսքով՝ ընտրությունների երկրորդ փուլի և արդյունքների հետագա հաշվարկի ընթացքում նոր հարձակումներ են տեղի ունեցել նաև Աբխազիայի քաղաքացիություն ունեցող Ռուսաստանի քաղաքացիների վրա: Արձանագրվել են կյանքին սպառնացող, կամարտահայտությանը խոչընդոտելու մի քանի փաստեր, մասնավորապես՝ քվեաթերթիկների քվեատուփերը վնասելու միջոցով։
Մի դեպքում
կրակել են իրավապահների ուղղությամբ։ Պետրենկոն պարզաբանել է, որ հարձակվողներից մի քանիսը ձերբակալվել են, զգալի թվով կասկածյալներ են հայտնաբերվել, և ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր ներգրավվածներին կալանավորելու ուղղությամբ։
Քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն։