Գիտնականները պարզել են, որ Մարսն իր բնորոշ կարմիր երանգը ձեռք է բերել ֆերիհիդրիտի (քիմիական միացություն) շնորհիվ։ Դա երկաթի օքսիդի մի տեսակ է, որը ձևավորվում է ցածր ջերմաստիճանում ջրի առկայության դեպքում:Նախկինում մասնագետները կարծում էին, որ մակերեսի կարմիր երանգը կապված է անջուր հեմատիտի հետ։ Սակայն նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ գերակշռում է հենց թույլ բյուրեղային ֆերիհիդրիտը:Ի՞նչ տեսք է ունեցել Սուպեր Կապույտ Լուսինը տարբեր երկրներում. լուսանկարներԱշխատանքի հեղինակները նշում են, որ այս հանքանյութը կայուն է որոշակի պայմաններում, որոնք ցուրտ և խոնավ կլիմա են ենթադրում Մարսի պատմության վաղ փուլերում: Հետագայում մոլորակը փոխվել է՝ դառնալով ծայրաստիճան չոր:Նոր հայտնագործությունը լրացուցիչ պատկերացում է տալիս այն ժամանակաշրջանների մասին, երբ Մարսի վրա կարող էր ջուր լինել, ինչը կարևոր է մոլորակի վաղ պատմությունը հասկանալու համար։Մարսագնացի սելֆիներ և «Ձիու Գլուխ». 2024 թվականի ամենատպավորիչ տիեզերական լուսանկարները
Նոր հայտնագործությունը լրացուցիչ պատկերացում է տալիս այն ժամանակաշրջանների մասին, երբ Մարսի վրա կարող էր ջուր լինել։
Գիտնականները պարզել են, որ Մարսն իր բնորոշ կարմիր երանգը ձեռք է բերել ֆերիհիդրիտի (քիմիական միացություն) շնորհիվ։ Դա երկաթի օքսիդի մի տեսակ է, որը ձևավորվում է ցածր ջերմաստիճանում ջրի առկայության դեպքում:
Նախկինում մասնագետները կարծում էին, որ մակերեսի կարմիր երանգը կապված է անջուր հեմատիտի հետ։ Սակայն նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ գերակշռում է հենց թույլ բյուրեղային ֆերիհիդրիտը:
Աշխատանքի հեղինակները նշում են, որ այս հանքանյութը կայուն է որոշակի պայմաններում, որոնք ցուրտ և խոնավ կլիմա են ենթադրում Մարսի պատմության վաղ փուլերում: Հետագայում մոլորակը փոխվել է՝ դառնալով ծայրաստիճան չոր:
Նոր հայտնագործությունը լրացուցիչ պատկերացում է տալիս այն ժամանակաշրջանների մասին, երբ Մարսի վրա կարող էր ջուր լինել, ինչը կարևոր է մոլորակի վաղ պատմությունը հասկանալու համար։