https://arm.sputniknews.ru/20250221/hrvomi-papy-karvogh-e-hrazharvel-gahic-vatikanum-nshel-en-pajmany-86016949.html
Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից. Վատիկանում նշել են պայմանը
Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից. Վատիկանում նշել են պայմանը
Sputnik Արմենիա
Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նշել է, որ Ֆրանցիսկոս պապի համար գլխավորը ողջ աշխարհի հավատացյալների հետ կենդանի կապ պահպանելն է: 21.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-21T16:18+0400
2025-02-21T16:18+0400
2025-02-21T17:23+0400
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_0:0:3087:1737_1920x0_80_0_0_236b3e55dad9467694edda7b344c01d6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է գահակալությունից հրաժարվելու որոշում կայացնել, եթե առողջական վիճակի պատճառով այլևս չկարողանա հանդիպել հավատացյալների հետ: Այս մասին հայտարարել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազին «Ռադիո Լյուքսեմբուրգին» (RTL) տված հարցազրույցում, փոխանցում է Corriere della Sera-ն։Կարդինալի խոսքով՝ Ֆրանցիսկոս Առաջինը միշտ վճռական է եղել կարևոր հարցերում։ Առայժմ, չնայած առողջական բարդություններին (ծնկի ցավ), նա շարունակել է ակտիվ գործունեությունը՝ կատակելով, որ սովորաբար կառավարում են ոչ թե ծնկներով, այլ գլխով։ Նա ստիպված էր սահմանափակել հանրային հանդիպումները, որոնք միշտ նախընտրում էր հեռակա շփումից, բայց նա չի դադարեցրել իր ճանապարհորդությունները. Ոչ վաղ անցյալում, օրինակ, եղել է Արևելյան Ասիայում։ Ռավազիի խոսքով` հրաժարման նախագիծն ավելի վաղ Հռոմի պապը ուղարկել է Վատիկանի պետական քարտուղարին (վարչակազմի ղեկավարին), ուստի ցանկացած պահի կարող է դրան ընթացք տրվել: Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը (աշխարհիկ անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո, ծնունդով` Արգենտինայից) Հռոմի պապ է ընտրվել 2013 թվականի մարտին: Նրա նախորդը՝ Բենեդիկտոս XVI-րդը, 8 տարի հովվապետությունից հետո հրաժարվել է գահակալությունից, ինչը Վատիկանի պատմության վերջին մի քանի դարերի ընթացքում աննախադեպ երևույթ էր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_172:0:2903:2048_1920x0_80_0_0_01a651114a9328357ac93e92aed3872e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հիվանդություն
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հիվանդություն
Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից. Վատիկանում նշել են պայմանը
16:18 21.02.2025 (Թարմացված է: 17:23 21.02.2025) Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նշել է, որ Ֆրանցիսկոս պապի համար գլխավորը ողջ աշխարհի հավատացյալների հետ կենդանի կապ պահպանելն է:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է գահակալությունից հրաժարվելու որոշում կայացնել, եթե առողջական վիճակի պատճառով այլևս չկարողանա հանդիպել հավատացյալների հետ: Այս մասին հայտարարել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազին «Ռադիո Լյուքսեմբուրգին» (RTL) տված հարցազրույցում, փոխանցում է
Corriere della Sera-ն։
Կարդինալի խոսքով՝ Ֆրանցիսկոս Առաջինը միշտ վճռական է եղել կարևոր հարցերում։ Առայժմ, չնայած առողջական բարդություններին (ծնկի ցավ), նա շարունակել է ակտիվ գործունեությունը՝ կատակելով, որ սովորաբար կառավարում են ոչ թե ծնկներով, այլ գլխով։ Նա ստիպված էր սահմանափակել հանրային հանդիպումները, որոնք միշտ նախընտրում էր հեռակա շփումից, բայց նա չի դադարեցրել իր ճանապարհորդությունները. Ոչ վաղ անցյալում, օրինակ, եղել է Արևելյան Ասիայում։
«Աներկբայորեն, եթե նա չկարողանա ուղիղ շփում պահպանել, ապա կարող է հրաժարվել գահակալությունից», - հայտարարել է կարդինալը:
Ռավազիի խոսքով` հրաժարման նախագիծն ավելի վաղ Հռոմի պապը ուղարկել է Վատիկանի պետական քարտուղարին (վարչակազմի ղեկավարին), ուստի ցանկացած պահի կարող է դրան ընթացք տրվել:
88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը (աշխարհիկ անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո, ծնունդով` Արգենտինայից) Հռոմի պապ է ընտրվել 2013 թվականի մարտին: Նրա նախորդը՝ Բենեդիկտոս XVI-րդը, 8 տարի հովվապետությունից հետո հրաժարվել է գահակալությունից, ինչը Վատիկանի պատմության վերջին մի քանի դարերի ընթացքում աննախադեպ երևույթ էր: