https://arm.sputniknews.ru/20250220/ishkhanutjuny-pvordzum-e-henaran-gtnel-turq-adrbejanakan-tandemi-mej-arcakhci-patgamavvor-85963218.html
Իշխանությունը փորձում է հենարան գտնել թուրք-ադրբեջանական տանդեմի մեջ․ արցախցի պատգամավոր
Իշխանությունը փորձում է հենարան գտնել թուրք-ադրբեջանական տանդեմի մեջ․ արցախցի պատգամավոր
Sputnik Արմենիա
Գալստյանը կարծում է՝ այսօր հնարավորություններ կան Արցախի հարցը բարձրաձայնելու, սակայն գործող իշխանությունը դրանով չի զբաղվելու։ 20.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-20T10:59+0400
2025-02-20T10:59+0400
2025-02-20T10:59+0400
հայաստան
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
դավիթ գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76500676_0:0:1600:901_1920x0_80_0_0_baab3889a200e5c89e2e93fe0a614ed7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե նոր Սահմանադրության ընդունման համար հանրաքվե է պետք անցկացնել, թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջի ընդունումն է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այսպես բնորոշեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։Փաշինյանը փետրվարի 19–ին հանդես եկավ ուղերձով` նշելով, որ Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը։Նրա խոսքով՝ Արցախի տարածքը կորսվեց և բռնազավթվեց Ադրբեջանի կողմից հենց Փաշինյանի օգնությամբ, միջնորդությամբ ու անմիջական մասնակցությամբ։ Այսօր իրենք պայքարում են արցախցիների իրավունքների, այդ թվում՝ վերադարձի համար, որ այն բերվի միջազգային օրակարգ։ Միաժամանակ արցախցի պատգամավորը նշեց՝ քանի դեռ չկան բանակցություններ, չկա Արցախի անվտանգության երաշխավորի՝ ՀՀ կողմից ինստիտուցիոնալ պահանջ, որ հարցը մտնի միջազգային հարթակների օրակարգ, Արցախի հարցը քննարկվել չի կարող որևէ այլ դաշտում։ Անդրադառնալով նոյեմբերի 9-ի փաստաթղթին՝ պատգամավորը նշեց՝ Ադրբեջանն անընդհատ բարձրաձայնում է 9-րդ կետի հարցը, բայց ՀՀ իշխանությունները չեն կարողանում նրան պատասխանել, որ մինչև 9-րդ կետը դեռ 8 կետ էլ կա, որոնք հենց ինքը՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտել է։«Նրանք, լինելով պարտության սիմվոլներ, չեն կարողանալու երբևէ այդ հարցը բանակցել, նրանք չեն բանակցում, գլխիկոր վիճակում են և կատարում են հրահանգներ, այլ ոչ թե բանակցությունների ընթացքում գալիս են ինչ-որ եզրահանգման»,- ընդգծեց Գալստյանը։Նա կարծում է, որ կան հնարավորություններ Արցախի հարցը բարձրաձայնելու համար, սակայն օրվա իշխանություններն այդ հարցով չեն զբաղվելու։ Ավելին`իշխանությունները փորձում են Արցախի հարցն այնպես փակել, որ իրենցից հետո էլ չկարողանան այն վերականգնել։ Գալստյանը վստահ է, որ այս հարցը որևէ իշխանության սեփականությունը չէ, հետևաբար որևէ իշխանության օրոք դա հնարավոր չի լինելու անել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76500676_180:0:1600:1065_1920x0_80_0_0_bfa5977b122d9f6430ed0b2490ce5f99.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան, դավիթ գալստյան
հայաստան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան, դավիթ գալստյան
Իշխանությունը փորձում է հենարան գտնել թուրք-ադրբեջանական տանդեմի մեջ․ արցախցի պատգամավոր
Գալստյանը կարծում է՝ այսօր հնարավորություններ կան Արցախի հարցը բարձրաձայնելու, սակայն գործող իշխանությունը դրանով չի զբաղվելու։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե նոր Սահմանադրության ընդունման համար հանրաքվե է պետք անցկացնել, թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջի ընդունումն է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այսպես բնորոշեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Փաշինյանը փետրվարի 19–ին
հանդես եկավ ուղերձով` նշելով, որ Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը։
«Բոլորս հասկանում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջն է, որին տրվել են օրվա իշխանությունները, և այսօր նրանք փորձում են հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին և իրենց համար հենարան գտնել հենց այդ տանդեմի մեջ»,- նշեց Գալստյանը։
Նրա խոսքով՝ Արցախի տարածքը կորսվեց և բռնազավթվեց Ադրբեջանի կողմից հենց Փաշինյանի օգնությամբ, միջնորդությամբ ու անմիջական մասնակցությամբ։ Այսօր իրենք պայքարում են արցախցիների իրավունքների, այդ թվում՝ վերադարձի համար, որ այն բերվի միջազգային օրակարգ։ Միաժամանակ արցախցի պատգամավորը նշեց՝ քանի դեռ չկան բանակցություններ, չկա Արցախի անվտանգության երաշխավորի՝ ՀՀ կողմից ինստիտուցիոնալ պահանջ, որ հարցը մտնի միջազգային հարթակների օրակարգ, Արցախի հարցը քննարկվել չի կարող որևէ այլ դաշտում։ Անդրադառնալով նոյեմբերի 9-ի փաստաթղթին՝ պատգամավորը նշեց՝ Ադրբեջանն անընդհատ բարձրաձայնում է 9-րդ կետի հարցը, բայց ՀՀ իշխանությունները չեն կարողանում նրան պատասխանել, որ մինչև 9-րդ կետը դեռ 8 կետ էլ կա, որոնք հենց ինքը՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտել է։
«Նրանք, լինելով պարտության սիմվոլներ, չեն կարողանալու երբևէ այդ հարցը բանակցել, նրանք չեն բանակցում, գլխիկոր վիճակում են և կատարում են հրահանգներ, այլ ոչ թե բանակցությունների ընթացքում գալիս են ինչ-որ եզրահանգման»,- ընդգծեց Գալստյանը։
Նա կարծում է, որ կան հնարավորություններ Արցախի հարցը բարձրաձայնելու համար, սակայն օրվա իշխանություններն այդ հարցով չեն զբաղվելու։ Ավելին`իշխանությունները փորձում են Արցախի հարցն այնպես փակել, որ իրենցից հետո էլ չկարողանան այն վերականգնել։ Գալստյանը վստահ է, որ այս հարցը որևէ իշխանության սեփականությունը չէ, հետևաբար որևէ իշխանության օրոք դա հնարավոր չի լինելու անել։