https://arm.sputniknews.ru/20250219/surtshi-shurj-khvosely-bavarar-che-bajc-ardjunq-ka-putiny-er-riadi-handipman-masin-85950170.html
Սուրճի շուրջ խոսելը բավարար չէ, բայց արդյունք կա. Պուտինը` Էր Ռիադի հանդիպման մասին
Սուրճի շուրջ խոսելը բավարար չէ, բայց արդյունք կա. Պուտինը` Էր Ռիադի հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Պուտինը հայտարարել է, որ հաճույքով բանակցություններ կվարի Թրամփի հետ, սակայն այդ հանդիպումը պետք է նախապատրաստվի: 19.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-19T18:29+0400
2025-02-19T18:29+0400
2025-02-19T19:11+0400
վլադիմիր պուտին
էր ռիադ
ռուսաստան
բանակցություն
ուկրաինա
ամն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85949039_0:0:1280:720_1920x0_80_0_0_2d824461f4545d591cf61d35ddf5434d.jpg.webp
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները, ինչի մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում:Նախօրեին Սաուդյան Արաբիայում կայացել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վերջին մի քանի տարիների ընթացքում բարձր մակարդակի առաջին բանակցությունները: Ռուսական կողմից դրանց մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:Ռուբիոն և Լավրովը որոշել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար թիմեր նշանակելՄիևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ մեկ բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ: Այնուամենայնիվ, Վաշինգտոնի հետ ամենատարբեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի, ուկրաինական ճգնաժամի ուղղություններով աշխատանքը վերսկսելու համար Մոսկվան արեց առաջին քայլը։ Դրա համար կարևոր պայման է վստահության մակարդակի բարձրացումը։Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն աշխատում են նաև տնտեսության, էներգետիկ շուկաների, տիեզերքի և այլ ոլորտներում։Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքներից մեկը դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն աշխատանքը վերականգնելու որոշումն էր: Պուտինը կարծում է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագետների արտաքսումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների հնարավորությանը՝ Պուտինը նշել է, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ, սակայն հանդիպումը պետք է նախապատրաստվի:Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ. BloombergՌԴ նախագահը նաև քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ ասելով, որ նրանք ուղղակիորեն միջամտել են ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավին՝ բանը հասցնելով նույնիսկ վիրավորանքների։ Ի տարբերություն նրանց՝ Ռուսաստանը երբեք չի միջամտել Եվրոպայի և ԱՄՆ-ի գործերին։Ռուսաստանի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը բանակցությունների հարթակ տրամադրելու համար:
էր ռիադ
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85949039_201:0:1161:720_1920x0_80_0_0_91417a57a69a4f5673cd8f967e2bc650.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, էր ռիադ, ռուսաստան, բանակցություն, ուկրաինա, ամն, видео, տեսանյութեր, տեսանյութ
վլադիմիր պուտին, էր ռիադ, ռուսաստան, բանակցություն, ուկրաինա, ամն, видео, տեսանյութեր, տեսանյութ
Սուրճի շուրջ խոսելը բավարար չէ, բայց արդյունք կա. Պուտինը` Էր Ռիադի հանդիպման մասին
18:29 19.02.2025 (Թարմացված է: 19:11 19.02.2025) Պուտինը հայտարարել է, որ հաճույքով բանակցություններ կվարի Թրամփի հետ, սակայն այդ հանդիպումը պետք է նախապատրաստվի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները, ինչի մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
«Արդյունք կա։ ԱՄՆ-ի կողմից եղել են բոլորովին այլ մարդիկ, որոնք բաց են անկողմնակալ բանակցությունների համար։ Մենք պայմանավորվել ենք նորմալ ռեժիմով վերսկսել դիվանագիտական գերատեսչությունների աշխատանքը», - նշել է ՌԴ նախագահը։
Նախօրեին Սաուդյան Արաբիայում կայացել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վերջին մի քանի տարիների ընթացքում բարձր մակարդակի առաջին բանակցությունները: Ռուսական կողմից դրանց մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ մեկ բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ: Այնուամենայնիվ, Վաշինգտոնի հետ ամենատարբեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի, ուկրաինական ճգնաժամի ուղղություններով աշխատանքը վերսկսելու համար Մոսկվան արեց առաջին քայլը։ Դրա համար կարևոր պայման է վստահության մակարդակի բարձրացումը։
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն աշխատում են նաև տնտեսության, էներգետիկ շուկաների, տիեզերքի և այլ ոլորտներում։
Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքներից մեկը դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն աշխատանքը վերականգնելու որոշումն էր: Պուտինը կարծում է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագետների արտաքսումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների հնարավորությանը՝ Պուտինը նշել է, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ, սակայն հանդիպումը պետք է նախապատրաստվի:
ՌԴ նախագահը նաև քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ ասելով, որ նրանք ուղղակիորեն միջամտել են ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավին՝ բանը հասցնելով նույնիսկ վիրավորանքների։ Ի տարբերություն նրանց՝ Ռուսաստանը երբեք չի միջամտել Եվրոպայի և ԱՄՆ-ի գործերին։
Ռուսաստանի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը բանակցությունների հարթակ տրամադրելու համար: