https://arm.sputniknews.ru/20250213/anvtang-hamacanc-bta-nakhararutjunum-dprvocakannerin-patmecin-kiberanvtangutjan-masin-85757448.html
Անվտանգ համացանց. ԲՏԱ նախարարությունում դպրոցականներին պատմեցին կիբեռանվտանգության մասին
Անվտանգ համացանց. ԲՏԱ նախարարությունում դպրոցականներին պատմեցին կիբեռանվտանգության մասին
Sputnik Արմենիա
Պարզվում է` ոչ բոլոր երեխաներն են անվերապահորեն հավատում ֆեյքերին։ 13.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-13T20:47+0400
2025-02-13T20:47+0400
2025-02-13T21:10+0400
հայաստան
երեխա
դպրոցական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0d/85747736_0:62:1600:962_1920x0_80_0_0_1ccc3cd4975a3be18cdda2266840b9b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Արժե՞ հավատալ «զգույշ, Երևանում մարդ են առևանգում», «Ուղարկեք ձեր նկարն ու ID քարտի համարը և ստացեք 100 դոլար» և նմանօրինակ հայտարարություններին: Ցանցային անվտանգության հարցերի մասին խոսելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Հայաստանի օպերատորների միությունը կլոր սեղան-քննարկում էին կազմակերպել Երևանի և մարզերի դպրոցականների հետ:Քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ երեխաները որոշ դեպքերում ավելի խելամիտ են, քան մեծահասակները, և շատերն են կարողանում են թացը չորից տարբերել։Պարզվեց, որ նրանք լսել են այն պատմությունը, թե Երևանում սկսել են երեխաներ գողանալ։ Ոմանք հավատացել են, ոմանք` ոչ։«Ճիշտ եք անում, որ կասկածում եք», - նրանց ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը՝ հավելելով, որ այդ պատմությունն ամբողջությամբ հորինված չէր, բայց չափազանց ուռճացված էր:Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ երեխաներ գնացել են աղբը թափելու։ Մեքենայով մի մարդ մոտեցել է, առաջարկել է տանել աղբամանների մոտ`ասելով, թե իբր իրեն պետք են աղբի տոպրակները։ «Ես ձեզ կտանեմ, աղբը կթափեք, տոպրակները կտաք ինձ», - ասել է երեխաներին, բայց նրանք հրաժարվել են ու հեռացել։ Դրանից հետո իրավապահները սկսել են որոնել այդ մարդուն։Նա հավելեց, որ պետք չէ զարմանալ, թե ինչու են երեխաները չափազանց երկար մնում համացանցում, եթե նույնը անում են մեծահասակները։«Ինչպե՞ս կարձագանքեք, եթե որևէ խաղի ամենահետաքրքիր պահին ձեր հեռախոսը խլեն։ Հիմա պատկերացրեք մեծահասակի ռեակցիան, եթե ինչ-որ մեկը հանկարծ մեծահասակի ձեռքից վերցնի հեռախոսը նրա համար նույնպես ամենահետաքրքիր պահին: Այնպես որ համացանցով տարված են բոլորը, հարցն այն է, թե կոնկրետ ինչով», - նշեց Քերոբյանը։Պարզվեց, որ քննարկմանը մասնակցող երեխաներից ոչ բոլորն են հետևում տիկտոկերներին կամ մոդայիկ բլոգերներին: Օրինակ` տղաներից մեկը` Նարեկ Սարոյանը, YouTube-ում ունի 3D մոդելավորման ալիք։ Մեկ ուրիշը՝ Ալեքս Ղուկասյանը, իր ալիքով հետաքրքիր փաստեր է տարածում աշխարհի տարբեր երկրների մասին։ Դպրոցականները կարծում են, որ լավ կլինի` ճանաչողական բովանդակությունը հայերենով ավելի շատ լինի։«Կա, բայց, իհարկե, ցանկալի է, որ ավելի շատ ստեղծեն։ Դուք էլ կարող եք մասնակցել դրան»,- հավելեց Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։Պահը բաց չթողնելով՝ երեխաներից մեկը հակադարձ առաջարկ արեց. «Իսկ դուք հասեք նրան, որ Հայաստանում YouTube-ի մոնետիզացիա լինի»։Նշենք, որ նախարարությունը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ պարբերաբար հանդիպումներ է անցկացնում դպրոցականների հետ կիբեռանվտանգության և համակարգչային գրագիտության հարցերի շուրջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0d/85747736_4:0:1600:1197_1920x0_80_0_0_efb65e03830f440dd7fe6a1ebf16af92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեխա, դպրոցական
հայաստան, երեխա, դպրոցական
Անվտանգ համացանց. ԲՏԱ նախարարությունում դպրոցականներին պատմեցին կիբեռանվտանգության մասին
20:47 13.02.2025 (Թարմացված է: 21:10 13.02.2025) Պարզվում է` ոչ բոլոր երեխաներն են անվերապահորեն հավատում ֆեյքերին։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Արժե՞ հավատալ «զգույշ, Երևանում մարդ են առևանգում», «Ուղարկեք ձեր նկարն ու ID քարտի համարը և ստացեք 100 դոլար» և նմանօրինակ հայտարարություններին: Ցանցային անվտանգության հարցերի մասին խոսելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Հայաստանի օպերատորների միությունը կլոր սեղան-քննարկում էին կազմակերպել Երևանի և մարզերի դպրոցականների հետ:
Քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ երեխաները որոշ դեպքերում ավելի խելամիտ են, քան մեծահասակները, և շատերն են կարողանում են թացը չորից տարբերել։
Պարզվեց, որ նրանք լսել են այն պատմությունը, թե Երևանում սկսել են երեխաներ գողանալ։ Ոմանք հավատացել են, ոմանք` ոչ։
«Ճիշտ եք անում, որ կասկածում եք», - նրանց ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը՝ հավելելով, որ այդ պատմությունն ամբողջությամբ հորինված չէր, բայց չափազանց ուռճացված էր:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ երեխաներ գնացել են աղբը թափելու։ Մեքենայով մի մարդ մոտեցել է, առաջարկել է տանել աղբամանների մոտ`ասելով, թե իբր իրեն պետք են աղբի տոպրակները։ «Ես ձեզ կտանեմ, աղբը կթափեք, տոպրակները կտաք ինձ», - ասել է երեխաներին, բայց նրանք հրաժարվել են ու հեռացել։ Դրանից հետո իրավապահները սկսել են որոնել այդ մարդուն։
«Ոչ ոք չի ասում, որ պետք չէ զգույշ լինել։ Եվս մեկ իրական դեպք` տելեգրամյան ալիքում մի խումբ երեխաների խոստացել են պայմանավորված վայրում քաղցրավենիք բաժանել և իսկապես բաժանել են: Բայց ոչ ոք չի մտածել, որ այդ քաղցրավենիքի մեջ կարող է թմրանյութ լինել», - ասաց Քերոբյանը։
Նա հավելեց, որ պետք չէ զարմանալ, թե ինչու են երեխաները չափազանց երկար մնում համացանցում, եթե նույնը անում են մեծահասակները։
«Ինչպե՞ս կարձագանքեք, եթե որևէ խաղի ամենահետաքրքիր պահին ձեր հեռախոսը խլեն։ Հիմա պատկերացրեք մեծահասակի ռեակցիան, եթե ինչ-որ մեկը հանկարծ մեծահասակի ձեռքից վերցնի հեռախոսը նրա համար նույնպես ամենահետաքրքիր պահին: Այնպես որ համացանցով տարված են բոլորը, հարցն այն է, թե կոնկրետ ինչով», - նշեց Քերոբյանը։
Պարզվեց, որ քննարկմանը մասնակցող երեխաներից ոչ բոլորն են հետևում տիկտոկերներին կամ մոդայիկ բլոգերներին: Օրինակ` տղաներից մեկը` Նարեկ Սարոյանը, YouTube-ում ունի 3D մոդելավորման ալիք։ Մեկ ուրիշը՝ Ալեքս Ղուկասյանը, իր ալիքով հետաքրքիր փաստեր է տարածում աշխարհի տարբեր երկրների մասին։ Դպրոցականները կարծում են, որ լավ կլինի` ճանաչողական բովանդակությունը հայերենով ավելի շատ լինի։
«Կա, բայց, իհարկե, ցանկալի է, որ ավելի շատ ստեղծեն։ Դուք էլ կարող եք մասնակցել դրան»,- հավելեց Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Պահը բաց չթողնելով՝ երեխաներից մեկը հակադարձ առաջարկ արեց. «Իսկ դուք հասեք նրան, որ Հայաստանում YouTube-ի մոնետիզացիա լինի»։
«Մենք արդեն քննարկում ենք այդ հարցը, բայց հաշվի կառնենք ձեր ցանկությունը և կարագացնենք աշխատանքը», - եզրափակեց Քերոբյանը (ամիսներ առաջ նախարար Մխիթար Հայրապետյանն այս հարցը քննարկել է առաջին անգամ աշխատանքային այցով Հայաստան ժամանած «Google»-ի պատվիրակության հետ):
Նշենք, որ նախարարությունը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ պարբերաբար հանդիպումներ է անցկացնում դպրոցականների հետ կիբեռանվտանգության և համակարգչային գրագիտության հարցերի շուրջ: